Wildberries-ը վերլուծել է գնորդների ակտիվությունը խոշոր զեղչային արշավների ընթացքում՝ պարզելու, թե ապրանքային որ կատեգորիաներում է պահանջարկն առավել զգալի աճել։ Ընկերության տվյալներով՝ 2026 թվականի ուսումնասիրված ժամանակահատվածում զեղչված ապրանքներ ներառող պատվերների միջին մասնաբաժինը կազմել է 61,3%՝ իսկ նախորդող տարվա ընթացքում՝ 48,2%: Միաժամանակ շարունակվում է հարթակի տեսականու ընդլայնումը․ այսօր Wildberries-ում ներկայացված է ավելի քան 700 միլիոն ապրանք՝ գրեթե յոթ անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։ Զեղչերի շրջանում գնորդների վարքագծի ուշագրավ միտումներից է տոներին նախապես պատրաստվելը։ Այսպես՝ 2025 թվականի աշնանային զեղչերի ընթացքում տոնական պարագաների վաճառքն աճել է 137%-ով։ Այս միտումը հատկապես ընդգծվել է Սև ուրբաթի օրերին, երբ նույն կատեգորիայի վաճառքի աճը հասել է 171%-ի։ Ավանդաբար պահանջված հագուստի, կոշիկի, գեղեցկության ապրանքների և էլեկտրոնիկայի հետ մեկտեղ՝ գնորդներն ակտիվորեն ձեռք են բերել կենցաղային տեխնիկա, համակարգիչներ և առօրյա անհրաժեշտության ապրանքներ։ Աշնանային զեղչային արշավների ընթացքում նոթբուքերի և համակարգիչների վաճառքն աճել է 63%-ով, իսկ հեռուստացույցների և ձայնային տեխնիկայի վաճառքը՝ 53%-ով։ Աճ է արձանագրվել նաև այլ կատեգորիաներում։ Խաղալիքների և տան դեկորի պարագաների վաճառքն ավելացել է 25%-ով, ձեռագործ աշխատանքների համար նախատեսված պարագաներինը՝ 22%-ով, իսկ սննդամթերքինը՝ 16%-ով։ Այս տվյալները ցույց են տալիս, որ զեղչերի ընթացքում գնորդների հետաքրքրությունն ընդգրկում է ապրանքների լայն շրջանակ՝ առօրյա անհրաժեշտության գնումներից մինչև թանկարժեք էլեկտրոնիկա և տան կահավորման պարագաներ։ Վերլուծությունը բացահայտել է նաև, թե օրվա որ ժամերին են գնորդներն առավել ակտիվ։ Վաճառքի բարձր սեզոնին ամենաշատ պատվերները ձևակերպվել են ուշ երեկոյան ժամերին։ Գնորդների ակտիվության գագաթնակետը հիմնականում գրանցվել է 18։00-ից հետո։ Այսպիսով՝ զեղչերը գնորդների համար հնարավորություն են միաժամանակ հոգալու առօրյա կարիքները, կատարելու նախապես ծրագրված խոշոր գնումներն ու պատրաստվելու տոներին։ Ձեռնարկատերերի համար էլ դրանք լրացուցիչ հնարավորություն են՝ իրենց ապրանքները ներկայացնելու ավելի լայն լսարանի և վաճառքներն ավելացնելու գնորդների բարձր ակտիվության շրջանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ են գնում զեղչերի ընթացքում․ Wildberries-ը ներկայացրել է սպառողական միտումները
Ի՞նչ են գնում զեղչերի ընթացքում․ Wildberries-ը ներկայացրել է սպառողական միտումները

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու (տեսանյութ)
A1plus / 5 hours ago

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու
A1plus / 5 hours ago

Օրացույց․ 10-ը նոյեմբերի․ Մուշեղ Մովսիսյանին 27-ի գործով ձերբակալում են հենց ԱԺ-ում (տեսանյութ)
A1plus / 5 hours ago

Երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողով՝ Խաղաղության համաժողովի շրջանակում (տեսանյութ)
A1plus / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago