Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ սուպերմարկետների սառնարանների վրա մի շարք հաքերային հարձակումների հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Այս մասին նա հայտնել է նախօրեին Փարիզում G7-ի նախարարական հանդիպումից հետո ունեցած ելույթի ժամանակ, գրում է Current time-ը։ Բարոյի խոսքով՝ Ֆրանսիան հետաքննություն է անցկացնում, իսկ Իրանի դեսպանը կկանչվի հարցաքննության։ Նա հավելել է, որ Ֆրանսիան միջոցներ կձեռնարկի մեղավորների դեմ՝ եվրոպական մակարդակով անհրաժեշտ պատժամիջոցներ սահմանելու միջոցով։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հարձակումների հետևում կանգնած է «Շահիդ Քավեh» կիբերստորաբաժանումը, որը կապված է ԻՀՊԿ-ի էլեկտրոնային և կիբերանվտանգության կենտրոնի հետ։ Գերատեսչության տվյալներով՝ կիբերհարձակումները պատճառել են «զգալի նյութական վնաս, այդ թվում՝ հրդեհներ, ինչպես նաև ենթադրաբար տասնյակ միլիոնավոր եվրոյի վնաս՝ սննդամթերքի և այլ ապրանքների կորստի հետևանքով»։ «Այս կործանարար կիբերհարձակումներն անհիմն են, աններելի և խախտում են միջազգային իրավունքը։ Դրանք նաև հակասում են կիբերտարածությունում պետությունների պատասխանատու վարքագծի վերաբերյալ ՄԱԿ-ի նորմատիվ շրջանակի սկզբունքներին, որին միացել է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,– հայտարարել է նախարարությունը։ 2026 թվականի լույս հոկտեմբերի 12-ի գիշերը Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել էին կիբերհարձակման, որի հետևանքով շարքից դուրս էին եկել սառեցման համակարգերը։ Հաքերները կոտրել էին դանիական Danfoss ընկերության սառնարանային սարքավորումների կառավարման համակարգերը։ Դա նրանց հնարավորություն է տվել հեռակա կարգով փոխել սառնարանային և սառցարանային խցիկների ջերմաստիճանը։ Արդյունքում՝ մի քանի ժամվա ընթացքում դրանց ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 50 աստիճան։ Խանութները ստիպված էին եղել դեն նետել փչացած սննդամթերքը։ Կիբերհարձակման հետևանքով տուժել էր Intermarché և Netto ցանցերի 300 խանութ, ինչպես նաև Coopérative U ցանցի՝ 100-ից պակաս խանութ։ Բացի խոշոր առևտրային ցանցերից, հարձակումը կարող էր ազդել նաև Metro սուպերմարկետների և անկախ առևտրային կետերի, մասնավորապես՝ մսային խանութների վրա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 4 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 4 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 4 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago