ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով, որպես պատվավոր հյուր, մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները: Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակը և Երևանից փոխանցել իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Սակայն այսօր մեզ միավորում է շատ ավելին, քան այս հանդիսավոր առիթը։ Մեզ միավորում է հավատարմությունն այն հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ ոգեշնչել են մեր ժողովուրդներին և որոնք մենք շարունակում ենք արժևորել ու պաշտպանել այսօր։ Դրանք են անկախությունը, ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների համար ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու անսասան վճռականությունը։ Մեր Առաջին Հանրապետությունը ևս ծնունդ է առել 1918 թվականին՝ պատերազմի և խորագույն ցնցումների պայմաններում։ Մենք ևս գիտենք, թե ինչ է նշանակում տոկունությամբ և հաստատակամությամբ պաշտպանել ինքնիշխանությունը և դիվանագիտությունը դիտարկել որպես ազգային գոյատևման, անկախ պետականության շարունակականության ապահովման, խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության պայմաններում ապրելու մեր իրավունքի պաշտպանության կարևորագույն գործիք։ Պատմական այս ընդհանրություներից անդին՝ Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդներին կապում են ջերմ պատմություններ։ Դեռևս 19-րդ դարում Տարտուի համալսարանում ուսանել են հայ ուսանողներ և մտավորականներ, որոնցից ոմանք հետագայում նշանակալի ավանդ են ունեցել հայ կրթության, գրականության և հասարակական կյանքի զարգացման գործում։ Իսկ 1906 թվականին հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը, ոգեշնչվելով մի երիտասարդ էստոնուհուց, գրել է իր հայտնի «Էստոնական երգ» բանաստեղծությունը։ Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Այսօր մեր գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։ Այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացեց իր ռեզիդնտ դեսպանությունը, որոշում, որը մենք ողջունեցինք որպես մեր երկկողմ հարաբերությունների նկատմամբ հանձնառության իրական դրսևորում։ Այդ առիթով ես և Մարգուսը ստորագրեցինք հուշագիր, որը նշանավորեց մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության նոր փուլ։ Եվ այսօր՝ այս առանձնահատուկ առիթով, մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի այստեղ՝ Տալլինում։ Սա ևս մեկ կարևոր հանգրվան կլինի մեր երկրների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերության ճանապարհին։ Եվ վերջում, սիրելի՛ բարեկամներ, ինչպե՞ս կարող էի այսպիսի հրաշալի առիթով այցելել Էստոնիա և ինձ հետ չբերել հայկական ոգու մի փոքրիկ մասնիկ։ Հուսով եմ՝ այսօր ավելի ուշ հնարավորություն կունենաք վայելելու հայկական գինին ու կոնյակը, և մենք միասին բաժակ կբարձրացնենք մեր պետությունների հարատևության ու մեր երկրների միջև ամուր բարեկամության համար: Palju õnne! Շնորհավորում եմ»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում
ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով, որպես պատվավոր հյուր, մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները:Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապե...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ՀՀ-Թուրքիա սահմանը կարող է բացվել շուտով
Armenian Business News (ABNews) / 8 hours ago

WhatsApp-ի նոր ղեկավարի տեսլականը. ինչ է փոխվելու 3 միլիարդ օգտատերերի համար
Armenian Business News (ABNews) / 8 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 9 hours ago

Նոյեմբերի 10-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 9 hours ago
Related coverage

Աբու Դաբիի բանակցություններն արդյունավետ են եղել. Ռուբիո
Public Television of Armenia — 1Lurer / 8 hours ago

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / 8 hours ago

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ միջնորդությամբ մոտ 4 ժամ բանակցել են, կշարունակեն վաղը
Azatutyun / 8 hours ago

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում | shantnews.am
Infocom / 8 hours ago