Վաշինգտոնը չի ակնկալում խաղաղության համաձայնագրի հասնել Աբու Դաբիում (ԱՄԷ) կայանալիք բանակցությունների ժամանակ, սակայն նախատեսում է պարզաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները հակամարտության կարգավորման հարցում. գրել է CBS News -ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը՝ ամերիկացի պաշտոնյային հղումով։ ԱՄՆ-ն չի ակնկալում հակամարտությունը լուծել Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամանակ, սակայն ցանկանում է, որ կողմերից յուրաքանչյուրը պարզաբանի իր դիրքորոշումը, որպեսզի հետո կարողանան փոխզիջումների հասնել , գրել է նա X սոցիալական ցանցում։ ԱՄՆ-ն ցանկանում է, որ ռուսները համաձայնեն բազմակողմ բանակցությունների՝ Եվրոպայի մասնակցությամբ։ Ուշադրության կենտրոնում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունն է, քանի որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, թե ինչ իրավիճակի են հանգելու ։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Քուշներն ու Ուիթքոֆը կարող են շուտով հանդիպել Պուտինի և Զելենսկիի հետ՝ կախված նրանից, թե ինչպես կընթանան առաջիկա օրերը։