Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը: Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է նախորդ տարի Իրանի Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի ունեցած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ որպես բացառիկ մշակութային իրադարձություն՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ևս կարևորել է երկու երկրների միջև կրթամշակութային կապերի ամրապնդումը՝ պատմական ժառանգության պահպանումն ու զարգացումը: Կողմերն առանձնակի կարևորել են երկու ժողովուրդների ժամանակակից արվեստի ճանաչումն ու հանրահռչակումը՝ փոխադարձ միջոցառումների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Մասնավորապես՝ նախանշվել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի սպասվող համերգը Հայաստանում, կարևորվել է օրերս Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ լույս ընծայված Ֆիրդուսու «Շահնամե» ստեղծագործության հանրահռչակումը հայ ընթերցողների շրջանում: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրներում անցկացվող գրքի փառատոներին փոխադարձ մասնակցությունը, ժամանակակից գրականության թարգմանությունները, շնորհանդեսների կազմակերպումը: Արվեստի ոլորտում առանձնակի շեշտադրվել է ֆիլմարտադրությանը և կինոփառատոների անցկացմանն ուղղված ծրագրերի խթանումը՝ արդեն իսկ ունեցած հաջող փորձառության հիման վրա: Քննարկվել է նաև երիտասարդության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը` մասնավորապես ընդգծելով երիտասարդական ճամբարների ձևավորման հեռանկարները: Պաշտոնյաները երիտասարդների ներգրավումը դիտարկել են նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման խթանմանը: Այս համատեքստում կարևորվել են պարսկերեն ուսումնական նյութերի մշակումը, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: —00—ԼԱ The post Հայաստանն ու Իրանը կխորացնեն կրթամշակութային կապերը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանն ու Իրանը կխորացնեն կրթամշակութային կապերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 6 hours ago

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / 6 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 6 hours ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / 6 hours ago
Related coverage

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 6 hours ago

United States Launches $166,000 Project to Preserve Armenian-American Artist’s Legacy and Celebrate America’s 250th Anniversary
Aravot / 7 hours ago

Ոտքիս ամրացված սարքով հետևում են ինձ. վստահ չեմ, որ այն չի գաղտնալսում․ «Երկրի հարցը»
Yerkir / 8 hours ago

В Ереване презентовали переизданный "Судебник" Мхитара Гоша на русском языке
Sputnik Armenia / 10 hours ago