Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։ Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել` 40 քաղաքացու
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել` 40 քաղաքացու

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու (տեսանյութ)
A1plus / 9 hours ago

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու
A1plus / 9 hours ago

Օրացույց․ 10-ը նոյեմբերի․ Մուշեղ Մովսիսյանին 27-ի գործով ձերբակալում են հենց ԱԺ-ում (տեսանյութ)
A1plus / 9 hours ago

Երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողով՝ Խաղաղության համաժողովի շրջանակում (տեսանյութ)
A1plus / 9 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 8 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 8 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 8 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 8 hours ago