«Փաստ» օրաթերթը գրում է. Վեց տարի առաջ ստորագրվեց հայտնի «եռակողմ հայտարարությունը»՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին»: ՌԴ նախագահ Պուտինն ու թշնամական Ադրբեջանի ղեկավար Ալիևը դա արեցին ուղիղ տեսակապի միջոցով, Փաշինյանը «էկրաններին չերևաց», բայց ստորագրեց… Շատ ու շատ բաներ կարելի է հիշեցնել, բայց ի՞նչ ունենք այսօր՝ վեց տարի անց: Սկսենք վերջից. ունենք վերոհիշյալ հրադադարի եռակողմ հայտարարության բովանդակային զրոյացում՝ չնայած կողմերից ոչ մեկը այն պաշտոնապես չեղյալ չի հայտարարել: Բացի այդ, արդեն վեց տարի ունենք շարունակվող անբնական վիճակ, երբ երկիրը կառավարում է ուժ (գործիչ), որը երկրին ու ժողովրդին բերել է ծանր պարտություն, մարդկային ու տարածքային ահավոր կորուստներ: Ըստ որում, առկա բազմաթիվ խնդիրներ բխում են հենց այդ անբնական իրողությունից, երբ շարունակում է իշխանության մնալ խայտառակ պարտության թիվ 1 պատասխանատուն: Պատերազմում հաստատված հրադադարից հետո ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի մակարդակով Արցախի պաշտոնական ուրացում, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչել և, որպես դրա ուղիղ հետևանք, հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախի ամբողջական հայաթափում՝ թշնամու կողմից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո: Եվ ունենք տակավին անտուն մնացած, վարձով պատսպարվող արցախցի հայրենակիցներ: «Ունենք» նաև բուն ՀՀ տարածքից կորուստներ: Ունենք Բաքվի բանտերում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն: Ունենք չդադարող ու իշխանական խոսափողներից հնչող սնամեջ խոսակցություններ՝ «խաղաղություն խնամելու» մասին: Ունենք թշնամու կողմից անընդհատ լրացվող նախապայմաններ ու պահանջներ և հայկական կողմի՝ դրանք կատարելու, անընդհատ զիջելու մշտական պատրաստակամություն: Ունենք «Արցախի հիմնախնդրի փակման» մասին Փաշինյանի հայտարարությունները, Ադրբեջանի պահանջով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումն ու դրա կատարումը: Ունենք հանիրավի կալանավորված ընդդիմադիր լիդերներ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ: Փոխարենը չունենք «խաղաղության պայմանագիր», չունենք հնարավոր խաղաղության որևէ երաշխավոր: Չունենք ռազմաքաղաքական ամրություն: Չունենք համախմբված հանրություն: Չունենք կայուն և զարգացող իրական տնտեսություն: Չունենք քաղաքական կայունություն: Չունենք դաշնակիցներ: Չունենք որևէ վստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ: —00—ՍՊ The post Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Վեց տարի առաջ ստորագրվեց հայտնի «եռակողմ ...
Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 8 hours ago

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / 8 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 8 hours ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / 8 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 8 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 8 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 8 hours ago

Ինչո՞ւ են Հարավային Կորեայում երիտասարդները հրաժարվում ամուսնությունից և երեխաներ ունենալուց․ ժողովրդագրական ճգնաժամի պատճառները
168 Jham / 8 hours ago