2026 թվականի երրորդ եռամսյակում Սերբիա, Վրաստան և Հայաստան մեկնած Ռուսաստանի քաղաքացիների թիվը հասել է վերջին 17 տարվա առավելագույնին։ Այս երկրները պատերազմին դեմ արտահայտվող ռուսաստանցիների արտագաղթի տարածված ուղղություններից են։ Այս մասին հայտնում է «Վյորստկան» հղում անելով ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վիճակագրությանը։