Հրոն զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ընդհատված կյանքեր կան, որ մնում են կոկորդումդ, անկախ նրանից, թե քանի տարի կանցնի։ Հրոն Քարվաճառ էր տեղափոխվել բավականին ուշ, 2018 կամ 2019 թվականին։ Քարվաճառի այն եզակի բնակիչներից էր, ում անձամբ չէի ճանաչում, բայց միշտ բարևում էինք իրար։ Ու միշտ տպավորություն կար, թե ճանաչում ենք իրար։ Մի օր ինձ ու Դավիթին հրավիրեց իր տարածք։ Այդպես էր կոչվում. Հրոյի տարածք . տարածքը կար, տունը՝ դեռ ոչ ամբողջական։ Տարածք, այն էլ ինչ տարածք։ Շատ բծախնդրորեն էր ընտրել Հրոն իր տարածքը։ Քարվաճառի թերևս ամենաչքնաղ տեսարանն էր բացվում Հրոյի տարածքից. ձորի պռնկին էր, հորիզոնում ոչ մի ավելորդ շինություն, միայն Քարվաճառի բնությունն էր՝ իր անխնա վայրի գեղեցկությամբ։ Հրոն նստում էր իր տարածքում (իր ձեռքով հատուկ աթոռներ էր սարքել), նայում սարերին ու երազում։ Մեծ երազող էր։ Մասնագիտությամբ՝ ճարտարապետ, ձեռքի անսահման շնորհով, մեծ երևակայությամբ ու ստեղծագործականությամբ։ Այդ երեկո, փոքրիկ խարույկի մոտ նստած, Հրոն նայում էր սարերին ու վստահորեն պատմում, թե մի քանի տարի անց հանդիպակաց սարերն իրար ինչպես են կապվելու ճոպանուղիով. մասնագիտական գիտելիքը նրան թույլ էր տալիս վստահ լինել իր երազանքներում։ Հենց ինքն էլ նախագծելու էր։ Քարվաճառը բորբոքում էր նրա ստեղծարարությունը. նկարագրում էր բարեկարգ փողոցները, հարյուրավոր տներն ու շինությունները, որ մտքում արդեն պատրաստ էին։ Զարմացած էի. մինչև Հրոյին հանդիպելը համոզված էի, որ Քարվաճառի հետ կապված ամենամեծ երազողը ես էի Հրոյին վերջին անգամ հանդիպեցինք պատերազմի ամենաթեժ օրերին, շտապում էր։ Հազիվ մի քանի բառ փոխանակեցինք, ու արագ հեռացավ. նրա գնալուց հետո մտածում էի. տեսնես ինչո՞ւ է պատերազմ գնում, ախր նրա գործն արարելն է։ Իսկ Հրոն գնաց պատերազմ, որ արարելու իրավունք ու հնարավորություն ստանար։ Հրոն զոհվեց հոկտեմբերի 31-ին, Շուշիի մոտակայքում։ Նոյեմբերի իննին Շուշին պիտի հանձնվեր՝ Հրոյի երազանքների Քարվաճառի հետ միասին։ Ընդհատված կյանքեր կան, որ մնում են կոկորդումդ Թամարա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրոն. Քարվաճառի ճարտարապետը

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Մոսկվայի օրակարգում Հայաստանի հարցն է․ կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից
ABC Media / 3 hours ago

Մահ՝ ճաղերի հետևում․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն
ABC Media / 3 hours ago

Դանակահարություն՝ 15-ամյա աղջիկների միջև #abcmedia #abcnewsroom
ABC Media / 3 hours ago

Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ ահազանգ
ABC Media / 3 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 3 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 3 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 3 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 3 hours ago