Լենինգրադի մարզի օպերատիվ շտաբը խորհուրդ է տվել սահմանափակել բենզինի վաճառքը՝ մեկ անձի համար մինչև 30 լիտր, իսկ դիզելային վառելիքինը՝ մինչև 50 լիտր։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Վառելիքի վաճառքի սահմանափակման առաջարկը հաջորդել է ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ ուկրաինական հարձակումների վերսկսմանը։ Դրոզդենկոյի խոսքով՝ լույս երկուշաբթի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկի՝ ԿԻՆԵՖ-ի («Կիրիշինեֆտեօրգսինթեզ») տարածքին։ Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նման սահմանափակումներ են մտցվում նաև Ռուսաստանի այլ շրջաններում։ Մասնավորապես, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, Կրասնոյարսկի երկրամասում «Ռոսնեֆտ»-ի բենզալցակայաններում վառելիքն այլևս չի վաճառվում տարաներով։ Բենզինի վաճառքի սահմանաչափը, կախված տեսակից, կազմում է 30–50 լիտր, իսկ դիզելային վառելիքինը՝ 100 լիտր։ Անդրբայկալյան երկրամասի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ «Ռոսնեֆտ»-ը սահմանափակել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բոլոր շրջաններում։ Ուկրաինան ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումները վերսկսել է հոկտեմբերի վերջին կարճատև դադարից հետո։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 5 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 5 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 5 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago