news.am Եվրամիության համար Հարավային Կովկասն անառարկելի նշանակություն ունի, իսկ հարևան տարածաշրջաններում առկա լայնամասշտաբ աշխարհաքաղաքական մարտահրավերներն այսօր առավել են ընդգծում այդ կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ «Մենք առավել քան հանձնառու ենք խորացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛, մասնավորապես, տարածաշրջանային մակարդակներում։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում այդ գործընթացը երկկողմ բնույթ ունի, սակայն գործնական մակարդակում նախաձեռնություններին աջակցելու մեծ ներուժ կա, և մենք հենց դրանով ենք զբաղվում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նշանակալի հեռանկար է բացվում։ Սա բացառիկ հնարավորություն է երկու երկրների համար՝ հաղթահարելու հակամարտության ծանր ժառանգությունը և իրապես խթանելու տարածաշրջանային գործակցությունը։ Խոսքն Արևելքին ու Արևմուտքին միտված ձևաչափի մասին է, որը չի սահմանափակվում միայն Կասպից ծովով ու Եվրոպայով․ մենք լուրջ հնարավորություններ ենք տեսնում նաև, օրինակ, Մերձավոր Արևելքի ուղղությամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Եվրամիությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասն իր համար անվիճելի նշանակություն ունի | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրամիությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասն իր համար անվիճելի նշանակություն ունի | news.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Իսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր | news.am
Infocom / 4 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Infocom / 5 hours ago

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպել է Լուկաշենկոյի հետ | news.am
Infocom / 5 hours ago

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / 5 hours ago
Related coverage

Աբու Դաբիի բանակցություններն արդյունավետ են եղել. Ռուբիո
Public Television of Armenia — 1Lurer / 5 hours ago

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ միջնորդությամբ մոտ 4 ժամ բանակցել են, կշարունակեն վաղը
Azatutyun / 5 hours ago

Анна Великая: рассчитывать на прорыв в переговорах по Украине пока не приходится
Alpha News / 5 hours ago

Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հանի, բայց ձայնից կզրկեն. Լավրովը փակագծեր է բացում
5TV Armenia / 6 hours ago