Երևանի և Նիկոսիայի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Նիկոսիայի քաղաքապետ Խարալամբոս Պրունզոսը: Կողմերը կհամագործակցեն քաղաքաշինության և համայնքային կառավարման, թվային փոխակերպման, նորարարության և Խելացի քաղաքներ նախաձեռնության, կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև քաղաքային տնտեսության և մի շարք այլ ոլորտներում։ Երկու մայրաքաղաքների ղեկավարներն ընդգծել են, որ ստորագրված փաստաթուղթը կարևոր հիմք է համատեղ ծրագրերի իրագործման ու փորձի փոխանակման համար: Գործընկերոջը ներկայացնելով քաղաքի զարգացման կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։ Մասնավորապես, կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացմանը, երթևեկության բեռնաթափման ու կառավարման ծրագրերը, ինչպես նաև թվային փոխակերպման նախագծերի իրագործումը։ Անդրադարձ է կատարվել նաև GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրմանը, որը հնարավորություն է տալիս կառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ, թափանցիկ և դինամիկ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանն ու Նիկոսիան համագործակցությունը կզարգացնեն մի շարք կարևոր ոլորտներում
Երևանն ու Նիկոսիան համագործակցությունը կզարգացնեն մի շարք կարևոր ոլորտներում

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու (տեսանյութ)
A1plus / 9 hours ago

Ընդդիմությունը եթե հաստատակամ է, որ այդ ձայները չի տալու, ինչի՞ դեմ է պայքարելու
A1plus / 9 hours ago

Օրացույց․ 10-ը նոյեմբերի․ Մուշեղ Մովսիսյանին 27-ի գործով ձերբակալում են հենց ԱԺ-ում (տեսանյութ)
A1plus / 9 hours ago

Երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողով՝ Խաղաղության համաժողովի շրջանակում (տեսանյութ)
A1plus / 9 hours ago
Related coverage

Աբու Դաբիի բանակցություններն արդյունավետ են եղել. Ռուբիո
Public Television of Armenia — 1Lurer / 10 hours ago

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / 10 hours ago

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ միջնորդությամբ մոտ 4 ժամ բանակցել են, կշարունակեն վաղը
Azatutyun / 10 hours ago

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում | shantnews.am
Infocom / 10 hours ago