Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ նախատեսված եռակողմ հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, այցի ընթացքում Կիևի ներկայացուցիչները նաև հանդիպումներ կունենան Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Ուկրաինայի նպատակն է երկարաժամկետ խաղաղությունը, անվտանգության երաշխիքները և երկրի վերականգնման իրական հնարավորությունները։ Եվրոպական հանձնաժողովը նախկինում հաստատել էր, որ ԵՄ ներկայացուցիչներն այս շաբաթ կմեկնեն Աբու Դաբի՝ մասնակցելու Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների մի փուլի։ Այնուամենայնիվ, հստակեցված չէ, թե նրանք որ նիստերին են նախատեսում մասնակցել կամ ինչ կարգավիճակով, քանի որ Եվրոպական միությունը մասնակցության պաշտոնական հրավեր չի ստացել։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Աբու Դաբիում բանակցությունները նախատեսված են առանց եվրոպական կողմի մասնակցության՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ ու Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիի ճանապարհին է

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստանում․ ո՞վ է գալիս և ի՞նչ է շահում երկիրը
Shant News / Nov 10

Համայնքների արդյունավետությունը պետք է գնահատել բնակչին մատուցվող ծառայությունների որակով. Խուդաթյան
Shant News / Nov 10

Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Shant News / Nov 10

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Shant News / Nov 10



