Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 3 աշխատակից զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է, ևս 10 աշխատակցի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Պայթյունից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են ժամանել փրկարարական և բժշկական խմբեր։ Իզմիրի նահանգապետարանի նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ պողպատի ձուլման ընթացքում։ Ենթադրվում է, որ վերամբարձ կռունկը ընկել է էլեկտրական աղեղային վառարանի մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց առողջական վիճակը վերահսկվում է։ —00—ՄԱ The post Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 9 hours ago

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / 9 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 9 hours ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / 10 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 9 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 9 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 9 hours ago

Ինչո՞ւ են Հարավային Կորեայում երիտասարդները հրաժարվում ամուսնությունից և երեխաներ ունենալուց․ ժողովրդագրական ճգնաժամի պատճառները
168 Jham / 9 hours ago