Նոյեմբերի 9-ից 20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31) կմասնակցեն 95 երկրի և 7 միջազգային կառույցի ղեկավարներ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber.am -ը։ Առաջին անգամ Թուրքիայում անցկացվող այս համաժողովին մասնակցում են 37 երկրի նախագահ, 35 վարչապետ և տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում է նաև Հայաստանը։ Համաժողովին կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ COP31-ի օրակարգում կլինեն կլիմայական ծրագրերի ֆինանսավորման, արտանետումների կրճատման, կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու և կանաչ էներգիային անցնելու հարցերը: Թուրքիան ստանձնել է համաժողովի հյուրընկալումն ու նախագահությունը, իսկ բանակցությունները կղեկավարի Ավստրալիան։ –00—ՅՄ The post Անթալիայում մեկնարկել է COP31-ը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անթալիայում մեկնարկել է COP31-ը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / Nov 10

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / Nov 10

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / Nov 10

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / Nov 10
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / Nov 10

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / Nov 10

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / Nov 10

Ինչո՞ւ են Հարավային Կորեայում երիտասարդները հրաժարվում ամուսնությունից և երեխաներ ունենալուց․ ժողովրդագրական ճգնաժամի պատճառները
168 Jham / Nov 10