factor.am Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանել է, թե ինչու նպատակահարմար չի համարում Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներ այցելելու հարցը՝ ընդգծելով, որ նման այցը կարող է չապահովել հայ գերիների իրավունքների պաշտպանության իրական մեխանիզմներ։ ՄԻՊ-ի խոսքով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասություններն ու գործառույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վրա։ Այլ պետության տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում, նա չունի համապատասխան լիազորություններ՝ խնդիրներ պահանջելու, արձանագրելու և դրանց լուծումը վերահսկելու համար։ Պաշտպանի գնահատմամբ՝ առանց իրական լիազորությունների և վերահսկողության մեխանիզմների՝ նման այցի ընթացքում հնարավոր է միայն ներկայացվի նախապես ընտրված՝ «ամենալավ իրավիճակը», ինչը թույլ չի տա բացահայտել առկա խնդիրներն ու իրական պայմանները։ Անդրադառնալով հայ գերիների իրավունքների պաշտպանությանը՝ ՄԻՊ-ն ընդգծել է, որ հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային տարբեր հարթակներում։ Նրա խոսքով՝ խնդրին անդրադարձել են նաև միջազգային դերակատարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։ ՄԻՊ-ը նաև նշել է, որ հարցը պահանջում է զգայուն և հաշվարկված մոտեցում՝ հաշվի առնելով անվտանգային երաշխիքներն ու միջազգային պատվիրակությունների հնարավոր այցերի հետ կապված դժվարությունները։ Շարունակությունը՝ սկզբն աղբյուր կայքում The post Մեկնեմ և ինձ ցույց տան «ամենալավ իրավիճակը», ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեկնեմ և ինձ ցույց տան «ամենալավ իրավիճակը», ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին | factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Իսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր | news.am
Infocom / 4 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Infocom / 5 hours ago

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպել է Լուկաշենկոյի հետ | news.am
Infocom / 5 hours ago

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / 5 hours ago
Related coverage

Մոսկվայի օրակարգում Հայաստանի հարցն է․ կզրկե՞ն Հայաստանին ձայնի իրավունքից
ABC Media / 4 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը. Լիլիթ Գալստյան
Aravot / 4 hours ago

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները
Public Television of Armenia — 1Lurer / 5 hours ago

Arsen Gevorgyan of Strong Armenia dies in jail
CivilNet / 5 hours ago