azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է , որ «շատ քիչ հավանական» է Իրանի դեմ հարվածների վերսկսումը, եթե խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առաջընթաց նկատվի։ «Դա կախված է նրանից, թե արդյոք [իրանցի բանակցողները] կստորագրեն շատ ուժեղ համաձայնագիր, թե ոչ, – CNN-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թրամփը,-Պատասխանն այն է, որ դրա անհրաժեշտությունը շատ քիչ հավանական է»։ Թրամփը նաև ասել է, որ եթե հարվածները վերսկսվեն, ԱՄՆ ուժերը բացահայտել են պոտենցիալ նոր թիրախներ Իրանի ենթակառուցվածքներում, այդ թվում՝ 38 կամուրջ, որոնց կարող ենք «ոչնչացնել բառացիորեն մեկ ժամվա ընթացքում»։ Սոցցանցում արած գրառմամբ էլ Թրամփը գովաբանել է ԱՄՆ զինված ուժերում նոր ստեղծված ռազմական միավորը՝ Task Force Iron Gate-ը, որը, նրա խոսքով, կխոչընդոտի Իրանի կողմից առաջադեմ զենքի և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների տեղաշարժին ցամաքային սահմաններով և Կասպից ծովով։ Թրամփի այս հայտարարություններից ժամեր անց Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու Իրանի պահանջները, որոնք արձանագրված են Իսլամաբադի հուշագրում, «հիմնարար էին և օրինական» և անհնար է գործընթաց սկսել, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել Իրանի նավահանգիստների շրջափակումը, չի դադարեցրել պատերազմը բոլոր ճակատներում, չի ազատել իրանական սառեցված ակտիվներն ու չի վերացրել Իրանի դեմ պատժամիջոցները։ «Այս բոլոր կետերը նախկինում ընդունվել էին ամերիկացիների կողմից որպես Իսլամաբադի 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի մաս, սակայն հետագայում Վաշինգտոնը խախտեց իր պարտավորությունները», – ասել է նա: Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ Բաղային նշել է, որ Իրանի դիրքորոշումը ջրային ուղու անվտանգության հարցում հստակ է։ «Հորմուզի նեղուցը միշտ էլ անվտանգ ջրային ուղի է եղել, և վերջին ժամանակներս ստեղծված անկայունությունը Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի միջամտողական և ագրեսիվ գործողությունների ուղղակի հետևանք է», – ասել է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Իրանին նոր հարվածները «քիչ հավանական են», եթե բանակցություններում առաջընթաց լինի. Թրամփ | azatutyun.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանին նոր հարվածները «քիչ հավանական են», եթե բանակցություններում առաջընթաց լինի. Թրամփ | azatutyun.am
azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ քիչ հավանական» է Իրանի դեմ հարվածների վերսկսումը, եթե խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առաջընթաց նկատվի։ «Դա կախված է նրանից, թե արդյոք [իրանցի բանակցողները] կստորագրեն շատ ուժեղ համաձայնագիր, թե ոչ, – CNN-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թրամփը,-Պատասխանն այն է, որ դրա անհրաժեշտությունը շատ քիչ հավանական է»։ Թրամփը նաև […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Իսրայելում տեղի է ունեցել 26-րդ գումարման Քնեսեթի բացումը․ երդվել է 120 պատգամավոր | news.am
Infocom / 4 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Infocom / 5 hours ago

Պուտինը Նովո Օգարյովոյում հանդիպել է Լուկաշենկոյի հետ | news.am
Infocom / 5 hours ago

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո | news.am
Infocom / 5 hours ago
Related coverage

Աբու Դաբիի բանակցություններն արդյունավետ են եղել. Ռուբիո
Public Television of Armenia — 1Lurer / 5 hours ago

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ միջնորդությամբ մոտ 4 ժամ բանակցել են, կշարունակեն վաղը
Azatutyun / 5 hours ago

Анна Великая: рассчитывать на прорыв в переговорах по Украине пока не приходится
Alpha News / 5 hours ago

Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հանի, բայց ձայնից կզրկեն. Լավրովը փակագծեր է բացում
5TV Armenia / 6 hours ago