Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը և համագործակցության ընդլայնման ընդհանուր շահագրգռվածությունը, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։ Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար առկա մեծ ներուժն ու գոհունակությամբ նշվել վերջին տարիների գրացած առևտրաշրջանառության աճը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության մի շարք հարցերի շուրջ և արձանագրել, որ կայունության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։ Փոխվարչապետ Գրիգորյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին գոհունակություն են հայտնել ս․թ նոյեմբերի 10-ին Երևանում անցկացվելիք ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փոխվարչապետ Գրիգորյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստանում․ ո՞վ է գալիս և ի՞նչ է շահում երկիրը
Shant News / 4 hours ago

Համայնքների արդյունավետությունը պետք է գնահատել բնակչին մատուցվող ծառայությունների որակով. Խուդաթյան
Shant News / 4 hours ago

Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Shant News / 4 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Shant News / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago