ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել CBS News հեռուստաալիքի «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատերազմի ավարտի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը հիշատակել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցությունները և հայտարարել. «Կարծում եմ՝ մենք կանենք դա և ամեն ինչ կավարտվի մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»։ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել՝ արդյոք նկատի ունի տարածքային զիջումներ, թե որևէ այլ փոփոխություն։ Հաղորդավարը Թրամփին հարցրել է նաև, թե ում է ավելի շատ վստահում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թե՞ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին։ «Ես ավելի լավ է այդ մասին չխոսեմ, բայց երկուսի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողը Թրամփին հարցրել է, թե որն է պատերազմի ավարտին հասնելու գլխավոր խոչընդոտը։ Ի պատասխան՝ նա կրկնել է նախկինում բազմիցս հնչեցրած այն տեսակետը, որ Պուտինի և Զելենսկիի միջև ատելություն կա։ Հաղորդավարը հակադարձել է՝ նշելով, որ Ուկրաինայի առաջնորդին կարելի է հասկանալ, քանի որ նրա երկիրը ենթարկվել է լայնածավալ ներխուժման։ «Այո, դա այդպես է, բայց երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին, Ռուսաստանի նկատմամբ հսկայական անհարգալից վերաբերմունք է դրսևորվել։ Ուստի ես ոչինչ չեմ ասի»,- հայտարարել է Թրամփը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ «առաջին հանդիպման» մասին է խոսքը։ Լրագրողը նաև հարցրել է ԱՄՆ նախագահին՝ արդյոք նա չի՞ կարծում, որ Պուտինն իրեն մոլորեցնում է։ Թրամփը պատասխանել է. «Ո՛չ»։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չգիտի, թե կոնկրետ ով է որոշում կայացրել դանդաղեցնել ուկրաինացի զինվորականների համար արբանյակային ինտերնետի աշխատանքը, և արդյոք դա արել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ «Չեմ կարող ասել, թե ով է անջատել այդ համակարգը։ Բայց կարող եմ ասել, որ ի վերջո նա կրկին միացրել է այն, այնպես որ նրանք դա ունեն»,- ասել է Թրամփը։ «Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է Ուկրաինայի հարցով «մեծ և հիանալի գործարք», որը «կարող է առնչվել ամբողջ Եվրոպային»։ Նա որևէ մանրամասն չէր ներկայացրել՝ սահմանափակվելով միայն այն հայտարարությամբ, որ «բոլորը պարզապես հիացած կլինեն»։ Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում էլ նախատեսված են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 4 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 4 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 4 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 5 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 4 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 4 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 4 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago