Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ։ «Մասնավորապես՝ Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա շահագործում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ համապատասխանաբար 1 հա և 2 հա մակերեսներով հողատարածքներ։ Ընկերությունը 1 հա մակերեսով հողատարածքում, կոմունալ ենթակառուցվածքների (աղբավայրի) կազմակերպման նպատակով, իրականացրել է աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ՝ առանց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացված փորձաքննական դրական եզրակացության։ Ընկերությունը 2 հա մակերեսով մյուս հողատարածքի շահագործման համար նախկինում տրված փորձաքննական դրական եզրակացության պահանջները կատարել է ոչ ամբողջությամբ․ Թափոնների ընդունմանը զուգահեռ դրանց անմիջական սեղմման և 0,25 մետր հաստությամբ մեկուսիչ հողի շերտով ծածկման գործընթացն իրականացվել է մասնակի։ Աղբավայրի տարածքում չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ, ինչպես նաև չի ապահովվել լվացող սարքավորումների շահագործումը։ Ընկերությունը սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել վտանգավոր թափոնների վերաբերյալ «Ձև N 1-թափոն (տարեկան)» հաշվետվությունը։ Ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղի վարչական սահմաններում գտնվող 1,404 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը լցված և հարթեցված է աղբով, ինչի հետևանքով վնաս է պատճառվել հողային ռեսուրսներին։ Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու փաստով ընկերության նկատմամբ կայացվել է գործողությունը կասեցնելու որոշում։ Որոշման կատարումն ապահովելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 5,430,000 ՀՀ դրամի չափով։ Ներկայացվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ՝ 26,535 ՀՀ դրամի չափով։ Արձանագրված խախտումները սահմանված ժամկետում վերացնելու նպատակով Ընկերությանը տրվել է պարտադիր կատարման հանձնարարական»,- ասվում է հաղորդագրությունում։ –00—ՅՄ The post Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 4 hours ago

Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
24TV / 24News / 4 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 5 hours ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»
24TV / 24News / 5 hours ago
Related coverage

Էջմիածնի բազմաբնակարանների բակերից ապամոնտաժվում են ապօրինի ավտոտնակները. ծրագրի արժեք՝ 410 մլն դրամ
Public Television of Armenia — 1Lurer / 4 hours ago

Գիտությունը պետք է դառնա տնտեսության շարժիչ ուժը, ոչ թե նրա պասիվ ուղևորը. քննարկում ԳԱԱ-ում
Public Television of Armenia — 1Lurer / 5 hours ago

Եթե բոլոր սանկցիաները միաժամանակ կիրառվեն, կունենանք տնտեսական շատ լուրջ հետևանքներ. Վարդան Արամյան
5TV Armenia / 5 hours ago

Վրաստանի ՀՆԱ-ն սեպտեմբերին աճել է 6.0%-ով
168 Jham / 5 hours ago