Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո կառավարող կոալիցիա ձևավորելու առաջին հնարավորությունը տալիս է ընդդիմության թեկնածու Գադի Այզենկոտ ին։ Նա կիրակի օրը պաշտոնապես ստացել է Իսրայելի հաջորդ կառավարական կոալիցիան ձևավորելու մանդատը՝ խոստանալով կիրառել «ստեղծագործական և ոչ ավանդական» ուղիներ՝ իր բնորոշմամբ «ազգային արտակարգ իրավիճակի կառավարության» ձևավորման համար։ Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել Այզենկոտի թեկնածությունն ակնկալվում էր, քանի որ նորընտիր Քնեսեթի 120 պատգամավորներից 67-ը դիմել էին նախագահ Իցհակ Հերցոգին՝ նրան այդ հնարավորությունը տալու խնդրանքով։ Այժմ՝ կիրակի օրը նախագահի նստավայրում տեղի ունեցած արարողությունից հետո, կենտրոնամետ «Յաշար» կուսակցության առաջնորդը կունենա մինչև վեց շաբաթ՝ կառավարություն ձևավորելու համար։ Նա խոստացել էր պաշտոնանկ անել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի համար նոր դարաշրջան սկսել։ «Իսրայելը գտնվում է արտակարգ իրավիճակի բարդ և ճակատագրական փուլում»,- իր ելույթի սկզբում հայտարարել է Այզենկոտը։ Նա մատնանշել է մի քանի ճակատներում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես դաշնակիցների, այնպես էլ հակառակորդների շրջանում Իսրայելի միջազգային հեղինակության կտրուկ անկումը և այն, ինչն անվանել է «Իսրայելի ժողովրդավարության պատմության ամենախոցելի պահերից մեկը»։ «Եթե շարունակենք ստեղծված իրավիճակում, մենք վտանգում ենք հայտնվել մութ իրականության մեջ՝ հասնելով մի կետի, որտեղից վերադարձն այլևս անհնար կլինի, և որից, որպես հասարակություն ու պետություն, մեզ համար չափազանց դժվար կլինի դուրս գալ»,- ասել է նա ու հավելել․ «Հետևաբար, նոր ղեկավարության անհրաժեշտությունը չափազանց հրատապ է։ Մեզ պետք է այնպիսի ղեկավարություն, որի ներկայացուցիչների աչքերին կարող ես նայել և վստահել, և որոնց մտահոգության առաջնային առարկան միշտ լինելու են Իսրայելի բարօրությունն ու անվտանգությունը»։ Այզենկոտն ընդունել է, որ հաջողության հասնելը ամենևին երաշխավորված չէ։ Նրան աջակցող կուսակցությունները բաժանված են երկու ճամբարի՝ հրեական գերակշռությամբ 48 պատգամավորից և արաբական գերակշռությամբ 19 պատգամավորից բաղկացած խմբավորումների։ Թեև արաբական կուսակցությունները խոստացել են աջակցել Այզենկոտի գլխավորած կառավարությանը կամ առնվազն դեմ չքվեարկել դրա ձևավորմանը, հրեական ճամբարի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն միանա այն կառավարությանը, որը կախված կլինի արաբական խմբակցությունների աջակցությունից։ Աճում են խոսակցությունները, որ Այզենկոտը կարող է ձևավորել փոքրամասնության կառավարություն կամ դաշինք կազմել ծայրահեղ ուղղափառ հրեաների՝ հարեդիների կուսակցությունների հետ, որոնք երկար տարիներ եղել են Նեթանյահուի դաշնակիցները։ Այզենկոտը չի հստակեցրել, թե բանակցությունների ընթացքում որ ուղղությամբ է պատրաստվում շարժվել։ Սակայն նա հայտարարել է, որ իր կոալիցիան բաց է ցանկացած կուսակցության համար, որը կընդունի իր սկզբունքները։ Նա ուղղակիորեն դիմել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամներին՝ բացառությամբ անձամբ Նեթանյահուի, ինչպես նաև ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցությանը։ Նա նաև բացառել է կրկնակի ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Նման զարգացում տեղի կունենա, եթե Այզենկոտին չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա 46 պատգամավորների աջակցությունը վայելող Նեթանյահուն կստանա կառավարություն ձևավորելու իր հերթին տրամադրված 28 օրը և նույնպես ձախողվի, իսկ դրանից հետո՝ վերջին 21 օրվա ընթացքում, առնվազն 61 պատգամավոր չկարողանա համաձայնության գալ երրորդ թեկնածուի շուրջ։ Այզենկոտին կառավարություն ձևավորելու մանդատը հանձնելիս՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նրան կոչ է արել ձևավորել կայուն և երկարատև կառավարություն, որը կկարողանա դիմակայել Իսրայելի առջև ծառացած «հսկայական մարտահրավերներին»։ «Իսրայել պետությանն անհրաժեշտ է կայուն կառավարություն, որը կկարողանա երկարաժամկետ հեռանկարում հաղթահարել այդ մարտահրավերները։ Այժմ ժամանակն է երկխոսության, մեր ժողովրդի միասնության համար հնարավոր ամեն ինչ անելու և Իսրայելի ժողովրդի համար հնարավորինս լավագույն ու կայուն կառավարություն ձևավորելու ձգտելու, ինչին ժողովուրդն այդքան սպասում է»,- հայտարարել է նախագահը։ Հերցոգը նախկինում ևս հանդես էր եկել ազգային միասնության կառավարության ձևավորման գաղափարով, որը կմիավորեր Այզենկոտին և Նեթանյահուին։ Այդ հնարավորությունը նա քննարկել էր նաև կուսակցությունների հետ խորհրդակցությունների ընթացքում՝ նախքան Այզենկոտին կառավարություն ձևավորելու մանդատը հանձնելը։ Սակայն Այզենկոտը խոստացել է չմիանալ Նեթանյահուի կառավարությանը, իսկ Նեթանյահուն իր հերթին որևէ ակնարկ չի արել, թե պատրաստ է հրաժարվել վարչապետի պաշտոնից՝ հօգուտ Այզենկոտի։ Նա նշել է, որ Այզենկոտը պետք է ձևավորի կառավարություն, որը կծառայի Իսրայելի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանից՝ նրանք աջակցել են հեռացող կառավարությանը, թե ընդդիմադիր կուսակցությունների դաշինքին։ Նա նաև անուղղակիորեն քննադատել է այն պատգամավորներին, որոնք կասկածի տակ էին դնում արաբական կուսակցությունների լեգիտիմությունը՝ նշելով, որ կուսակցությունների հետ անցկացված խորհրդակցությունները «բոլորիս ևս մեկ անգամ հիշեցրին, որ Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար ձայն՝ անկախ նրանից, թե որ ճամբարին, հայացքներին, կենսակերպին կամ կրոնին է պատկանում»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսրայելը նոր վարչապետ ունի
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը շաբաթ երեկոյան հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո կառավարող կոալիցիա ձևավորելու առաջին հնարավորությունը տալիս է ընդդիմության թեկնածու Գադի Այզենկոտին։ Նա կիրակի օրը պաշտոնապես ստացել է Իսրայելի հաջորդ կառավարական կոալիցիան ձևավորելու մանդատը՝ խոստանալով կիրառել «ստեղծագործական և ոչ ավանդական» ուղիներ՝ իր բնորոշմամբ «ազգային արտակարգ իրավիճակի կառավարության» ձևավորման համար։ Բենիամին Նեթանյահու, թե՞ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / 7 hours ago

Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 7 hours ago

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Factor.am / 7 hours ago

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Factor.am / 8 hours ago
Related coverage

Смерть за решеткой доведенного до инфаркта оппозиционера в Армении | «Итоги дня» | 10.11.2026
News.am / 7 hours ago

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ
1in.am / 7 hours ago

Третий за день танкер подорвался в Ормузском проливе – КСИР
Sputnik Armenia / 7 hours ago

Թուրքիայում 22 ճանապարհ է փակվել
24TV / 24News / 7 hours ago