Հակակոռուպցիոն վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձրել է զինվորական կենտրոնական դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Բողոքը վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի եւ մյուսների գործին։ Այս գործով Զինվորական կենտրոնական դատախազությունը Սեյրան Օհանյանից, Արշիկ Շլեպչյանից, Կարեն Սարգսյանից, Վարուժան Ապերյանից, Մհեր Շիրխանյանից, Սեդրակ Սեդրակյանից, Աշոտ Գրիգորյանից, Գառնիկ Հայրապետյանից, Արտաշես Մխիթարյանից եւ Սուրեն Հարությունյանից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում հօգուտ պետության համապարտությամբ պահանջում էր բռնագանձել 8 500 000 ՀՀ դրամ գումար։ Վերաքննիչ դատարանի բողոքը վերադարձնելու հիմք է հանդիսացել այն, որ դատախազությունը այն չի ուղարկել պատասխանողների ներկայացուցիչներին։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը վաղեմության հիմքով կարճել էր դատախազության բողոքը։ Ավելին՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից հօգուտ պատասխանող Արշիկ Շլեպչյանի պետք է բռնագանձվի 150 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս: Իսկ հօգուտ Վարուժան Ապերյանի 15 860 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախս:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազության բողոքը վերադարձվել է
Դատախազության բողոքը վերադարձվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին
A1plus / 2 hours ago

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
A1plus / 4 hours ago

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա
A1plus / 4 hours ago

Գևորգ Ազատյանը՝ արծաթե մեդալակիր
A1plus / 5 hours ago
Related coverage

Հին Երևանի քարավանատները․ առևտրի և ճանապարհորդների կանգառը #abcmedia #չտեսնված_հայրենիք
ABC Media / 3 hours ago

Լատվիայի հայ համայնքը և կապը Հայաստանի հետ | Հարցազրույց Ռուզաննա Գրիգորյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 3 hours ago

Ներկայացվել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները
Infocom / 8 hours ago

Ներկայացվել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հիմնական ծրագրերն ու նախաձեռնությունները
Shant News / 8 hours ago