ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։ Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի ի ցերեկը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև՝ 9-11 աստիճանով
Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Hetq / 51 minutes ago

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Hetq / 1 hour ago

44-օրյա պատերազմի մեկ Տողը. հոսպիտալի մարդիկ
Hetq / 10 hours ago

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին
Hetq / 11 hours ago
Related coverage

Տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին
Armenian Business News (ABNews) / 7 minutes ago

Ամերիկացի կոնգրեսականը՝ սկանդալի մասին #abcmedia
ABC Media / 7 minutes ago

Հոկտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը հասել է 5.9%-ի
168 Jham / 8 minutes ago

Էրդողան․ Բաքվի ուրախությունը Անկարայի ուրախությունն է․ Ermenihaber.am
Aravot / 16 minutes ago