ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Շվեդիային։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4։4 հաշվով։ Անտոնիո Ֆերնանդեսի թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 0։4 հաշվով, սակայն ֆանտաստիկ քամբեք կատարեց և վաստակեց իր առաջին միավորն ընտրական մրցաշարում։ Դուբլ ձևակերպեց Գարեգին Մաշումյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Միհրան Դերմենջյանն ու Միքայել Ղանդիլյանը։ Երկրորդ տուրից հետո մեր ընտրանին 1 միավորով առաջին խմբի երկրորդ հորիզոնականում է։ Առաջատարը Հունգարիան է՝ 6 միավորով։