Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել բուլղարական «GullivAir» ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով «GullivAir» և «Bulgaria Air» ավիաընկերությունների համագործակցությամբ Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը, տեղեկացնում է ԱԳՄԱՆ-ը։ «Օդանավակայանում կայացել է ինքնաթիռի դիմավորման խորհրդանշական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։ Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին» ,-ասված է հաղորդագրության մեջ։ The post «Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական «GullivAir» ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը appeared first on Infocom .