Գազայի հատվածում քաղաքացիական պաշտպանության ջոկատները տարհանում են փախստականների ճամբարների բնակիչներին, որտեղ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 70 հազար վրան․ գրում է Maan գործակալությանը։ Տասնյակ հազարավոր տեղահանվածներ հայտնվել են հեղեղված տարածքներում և շտապ օգնության կարիք ունեն։ Վերջին 12 ժամվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիներն էլ ավելի են վատթարացրել առանց այդ էլ աղետալի հումանիտար իրավիճակը։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են ուժեղացված պատրաստվածության ռեժիմով։ Փրկարարները ստացել են ավելի քան 1500 ահազանգ, սակայն փրկարարական տեխնիկայի անբավարարության պատճառով մարդկանց տարհանումը դժվարանում է։ Ամենից շատ տուժել են Գազայի ծովային նավահանգստի հարակից տարածքում, անկլավի հյուսիսում՝ Ջաբալիայում և Բեյթ Լահիայում, ինչպես նաև կենտրոնական հատվածում՝ Դեյր ալ Բալահում և Նուսեյրաթում գտնվող տեղահանվածների ճամբարները։ Գործակալության փոխանցմամբ՝ նախնական գնահատականներով՝ անբարենպաստ եղանակային պայմանները Գազայի հատվածի ժամանակավոր ճամբարների ենթակառուցվածքներին շուրջ 3 միլիոն դոլարի վնաս են պատճառել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գազայի հատվածում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 70 հազար վրան․ տարհանում են բնակիչներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Վաշինգտոնի նոր ճակատը․ Թրամփն ընդդեմ Կոնգրեսի #abcmedia
ABC Media / 58 minutes ago

Օձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավորներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս․ Shamshyan.com
ABC Media / 1 hour ago

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է
ABC Media / 1 hour ago

39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով․ Shamshyan.com
ABC Media / 2 hours ago
Related coverage

Ամենահոպլա շոու I թողարկում ութերորդ
5TV Armenia / 13 minutes ago

Աշխարհի քարտեզը վերաձևվում է
168 Jham / 17 minutes ago

Հայաստանը ԵՄ-ի հետ գործընթաց է սկսում՝ փաստացի թքելով ռուսների վրա․ Երվանդ Բոզոյան
Yerkir / 18 minutes ago

Իրանը պնդում է՝ իր զինված ուժերն ավելի հզոր են, քան ԱՄՆ-ի հետ պատերազմի սկզբում
168 Jham / 18 minutes ago