Թուրքիան Հարավային Կովկասով անցնող և տարածաշրջանը թուրքական տարածքին կապող Միջին միջանցքը համարում է միջազգային առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման առանցքային տարրերից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Anadolu-ն։ Նրա խոսքով՝ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացիան ռազմավարական անհրաժեշտություն է դառնում, քանի որ թույլ է տալիս ընդլայնել շուկաների հասանելիությունն ու ամրապնդել մատակարարումների գլոբալ շղթաները։ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան իր աշխարհագրական դիրքը դիտարկում է ոչ միայն որպես մայրցամաքներն իրար կապելու հնարավորություն, այլև որպես ռազմավարական պատասխանատվություն։ Այդ ներուժի իրացման համար անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, դիվանագիտական ջանքեր և տրանսպորտային երթուղիների անվտանգության մակարդակի բարձրացում։ Որպես ևս մեկ հեռանկարային նախագիծ՝ թուրք նախարարը մատնանշել է Իրաքի ու Թուրքիայի տարածքով Պարսից ծոցը Եվրոպային կապող տրանսպորտային երթուղու ստեղծումը։ Անկարան նաև ձգտում է դիվերսիֆիկացնել էներգետիկ երթուղիներն ու մատակարարման աղբյուրները։ Ֆիդանի խոսքով՝ նման նախագծերը տարածաշրջանային կապերի ավելի լայն համակարգի մաս են կազմում, որն ունակ է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել և ամրապնդել քաղաքական համագործակցությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Դեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներին
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառով
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago

Օձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահաս
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ամենահոպլա շոու I թողարկում ութերորդ
5TV Armenia / 14 minutes ago

Աշխարհի քարտեզը վերաձևվում է
168 Jham / 17 minutes ago

Հայաստանը ԵՄ-ի հետ գործընթաց է սկսում՝ փաստացի թքելով ռուսների վրա․ Երվանդ Բոզոյան
Yerkir / 18 minutes ago

Իրանը պնդում է՝ իր զինված ուժերն ավելի հզոր են, քան ԱՄՆ-ի հետ պատերազմի սկզբում
168 Jham / 18 minutes ago