Այսօր մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։ Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Նա նաև շրջել է դպրոցում և ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի իրականացման մանրամասներով։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել գերարագ ինտերնետային կապով: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 7-22-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժներ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են Աշխարհագրություն և Պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչները: Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի՝ արդյունքների մասին ուսուցիչներն իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո. բողոքարկում կարելի է ներկայացնել 24 ժամվա ընթացքում: Հիշեցնենք, որ ուսուցիչները քննական կենտրոն պետք է ներկայանան քննության մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորումը
Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Էդ բանակն էլ ըտենց վախենալու բան չի․ Սիմոնյանը՝ հայրենադարձվող երիտասարդներին
A1plus / 26 minutes ago

Էդ բանակն էլ ըտենց վախենալու բան չի․ Սիմոնյանը՝ հայրենադարձվող երիտասարդներին (տեսանյութ)
A1plus / 26 minutes ago

Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ
A1plus / 29 minutes ago

Երբ դարձանք իշխանություն, մենք հասկացանք, որ բիզնեսներին պետք ա չխանգարես․ Սիմոնյան
A1plus / 1 hour ago
Related coverage

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը
168 Jham / 1 hour ago

В Ереване стартовала аттестация учителей
Sputnik Armenia / 2 hours ago

Համալսարանականների գիտական ներուժը
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ
1in.am / 2 hours ago