Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մեծամորի երկու բնակիչ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստվում էին սպանել Երևանի բնակչի։ Նոյեմբերի 6-ին սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվել։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։ Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։ Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան
Factor.am / 10 minutes ago

Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Factor.am / 15 minutes ago

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Factor.am / 42 minutes ago

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
Factor.am / 1 hour ago
Related coverage

Չեք կարող նշել մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի TRIPP–ի նկատմամբ. ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար
168 Jham / 4 minutes ago

Ճնշումները որևէ արդյունք չեն տալու. Արամ Վարդևանյան
5TV Armenia / 4 minutes ago

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը Թրամփին կոչ է արել աստիճանաբար ավարտել Իրանի հետ պատերազմը. NYT
168 Jham / 7 minutes ago

TRIPP–ի մասով Հայաստանում գործող բիզնեսի մոտ էլ հետաքրքրություն կա. Արմեն Գրիգորյան
168 Jham / 7 minutes ago