Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ծրագրում է պայքարել 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նրա ծրագրերին ծանոթ երեք անձի։ Պարբերականի տվյալներով՝ Դեսանտիսը դիտարկում է նախագահական մրցապայքարին մասնակցելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Ֆլորիդան այս շաբաթ կայացած միջանկյալ ընտրություններում դիմակայեց «կապույտ ալիքին»։ Այդ ընտրություններում դեմոկրատների հաջողությունը շատերը գնահատել են որպես ընտրողների կողմից նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության մերժում։ Դեսանտիսը, սակայն, հերքել է իր նախագահական ծրագրերի մասին տեղեկությունը։ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ նա թերթին մեղադրել է հորինվածք տարածելու մեջ և քննադատել անանուն աղբյուրներին հղում անելու համար։ «The Washington Post-ը սա սկզբից մինչև վերջ հորինել է։ Ես որևէ մեկին չեմ դիմել որևէ ընտրության մասնակցելու հարցով։ Լայքեր հավաքելու հերթական խղճուկ փորձը։ Եվ, իհարկե, անանուն աղբյուրների հղումով», — գրել է Ֆլորիդայի նահանգապետը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆլորիդայի նահանգապետ Դեսանտիսը ծրագրում է մասնակցել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին․ The Washington Post
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

TRIPP-ը կընդլայնի տարածաշրջանի հետ Ադրբեջանի կապերը և կարող է նպաստել Հայաստանի հետ մերձեցմանը․ Դեյիդ Ալեն
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Երևանի օդում փոշու առկայությունը գերազանցել է նորմային ցուցանիշը․ մեղավորն իշխանությունն է
ArmLur / Zhoghovurd / 49 minutes ago

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Չեք կարող նշել մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի TRIPP–ի նկատմամբ. ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար
168 Jham / 4 minutes ago

Ճնշումները որևէ արդյունք չեն տալու. Արամ Վարդևանյան
5TV Armenia / 4 minutes ago

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը Թրամփին կոչ է արել աստիճանաբար ավարտել Իրանի հետ պատերազմը. NYT
168 Jham / 7 minutes ago

TRIPP–ի մասով Հայաստանում գործող բիզնեսի մոտ էլ հետաքրքրություն կա. Արմեն Գրիգորյան
168 Jham / 7 minutes ago