Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր անում աստիճանաբար ավարտել Իրանի հետ պատերազմը դեռ իր նշանակման շուրջ քննարկումների ընթացքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ նշանակման շուրջ բանակցությունների ժամանակ Միլլերը փորձում էր նախագահին համոզել ռազմական հակամարտությունն աստիճանաբար դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ Պատերազմը դժգոհություն է առաջացրել Թրամփի կողմնակիցների մի մասի շրջանում, որոնք այն համարում են նոր ռազմական հակամարտություններից խուսափելու՝ նախագահի խոստումից նահանջ։ Թրամփը Միլլերի նշանակման մասին հայտարարել է նոյեմբերի 6-ին։ Նա կփոխարինի Սյուզի Ուայլսին, որը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո լքում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Միլլերը՝ նախագահի ամենաերկարամյա և ազդեցիկ խորհրդականներից մեկը, նախկինում զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը։ Միլլերն առաջին հերթին հայտնի է միգրացիոն քաղաքականության հարցում իր կոշտ դիրքորոշմամբ և զանգվածային արտաքսումներին ցուցաբերած աջակցությամբ։ Նրա նշանակումը կարող է հանգեցնել այդ քաղաքականության խստացմանը և դեմոկրատների նկատմամբ վարչակազմի ավելի առճակատողական մոտեցմանը՝ այն պայմաններում, երբ դեմոկրատները Կոնգրեսի աշխատանքի վրա ազդելու ավելի մեծ հնարավորություններ կստանան։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը Թրամփին կոչ է արել աստիճանաբար ավարտել Իրանի հետ պատերազմը. NYT
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

TRIPP-ը կընդլայնի տարածաշրջանի հետ Ադրբեջանի կապերը և կարող է նպաստել Հայաստանի հետ մերձեցմանը․ Դեյիդ Ալեն
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Երևանի օդում փոշու առկայությունը գերազանցել է նորմային ցուցանիշը․ մեղավորն իշխանությունն է
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago
Related coverage

Էրդողանի մտերիմը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու. ՀԴԿԽ-ն մերժում է|Երկիրն այսօր 07․11.2026|14։00
Yerkir / 8 minutes ago

Будет огромная потеря для простых людей
168 Jham / 9 minutes ago

20 միլիոն դոլար պարգև՝ Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկության դիմաց #Իրան_ԱՄՆ #5tv
5TV Armenia / 9 minutes ago

В Азербайджане растет исламизм
168 Jham / 10 minutes ago