Համայնքի ավագանու անհամաձայնությունն այլևս կարող է ինքնին արգելք չլինել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացը սկսելու կամ շարունակելու համար։ Նման փոփոխություն է առաջարկում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Ավելի քան հարյուր ՀԿ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ պահանջում են հետ կանչել փաթեթը՝ մտահոգվելով, որ այն կարող է թուլացնել համայնքների ազդեցությունը բնապահպանական որոշումների կայացման վրա։ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: