ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Կիևում խոցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի տեղափոխումը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է մայրաքաղաքի Հյուսիսային կամրջի վնասվելը։Կամրջով երթևեկությունը փակ է երկու ուղղություններով։Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների այն օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ԶՈւ-ի կարիքները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։