Եվրամիությունը մտադիր չէ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ քննարկել Եվրոպայում անվտանգության ճարտարապետության հարցը։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա մասնակցել է Ուկրաինայի և Լեհաստանի արտգործնախարարների բանակցություններին։ Կալլասի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր չէ քննարկել Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հարցը, այլ նպատակ ունի պահպանել գործող համակարգը, որը հիմնված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա։ Միևնույն ժամանակ, Կալլասը պնդել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը։ Սակայն նա չի հստակեցրել, թե ով և ինչ մանդատի հիման վրա կարող է ներկայացնել ԵՄ-ն այդ բանակցություններում։ Ավելի վաղ Բրյուսելի աղբյուրները հաստատել էին, որ Եվրամիությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար չունի ո՛չ բանակցող, ո՛չ բանակցային դիրքորոշում, ո՛չ էլ համապատասխան մանդատ։ —00—ՍՊ The post Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփը Սթիվեն Միլլերին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար
24TV / 24News / 26 minutes ago

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ
24TV / 24News / 41 minutes ago

«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ
24TV / 24News / 1 hour ago

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Թրամփի և Պուտինի դիզելային գործարքը ձախողման վտանգի տակ է․ ռուսական վառելիքով երկու լցանավ փոխել են ուղղությունը
168 Jham / 16 minutes ago

Նոր անձնագիր՝ ընդամենը մի քանի քայլով
Armenian Business News (ABNews) / 17 minutes ago

Եթե ես չլինեի, Իսրայելն ու ամբողջ Մերձավոր Արևելքն այսօր գոյություն չէին ունենա. Թրամփ
168 Jham / 19 minutes ago

Ինդոնեզիան մայրաքաղաքում ավելի քան 20 հազար զինծառայող է տեղակայում
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago