shantnews.am Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում՝ Մագդեբուրգ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող A2 ավտոմայրուղում, թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Բուրգ քաղաքի և Կրեենբերգե հանգստի գոտու միջև ընկած ճանապարհահատվածում։ Ինքնաթիռն անհայտ պատճառով ընկել է երթևեկելի գոտի և բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մայրուղով ընթացող ավտոմեքենաները չեն տուժել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ինքնաթիռի բեկորներից դուրս են բերել երկու մարդու մարմին։ Արտակարգ ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատել վթարի վայրում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել | shantnews.am appeared first on Infocom .