ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջեյ Ռոքֆելլերը, որը Standard Oil-ի հիմնադիր Ջոն Դ. Ռոքֆելլերի ծոռն էր, մահացել է 89 տարեկան հասակում, հաղորդում է Washington Post-ը։ Հրապարակման համաձայն՝ քաղաքական գործիչը մահացել է ուրբաթ օրը Վաշինգտոնի իր տանը։ Մահվան պատճառը չի հրապարակվել։ Ռոքֆելլերը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը և հինգ ժամկետ՝ 1985-ից 2015 թվականներին, եղել է Արևմտյան Վիրջինիայի սենատոր։ Նախկինում նա նահանգի նահանգապետ է եղել 1977-ից 1985 թվականներին։ Սենատում Ռոքֆելլերը նախագահել է Հետախուզության, Վետերանների գործերի և Առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովները։ 2008 թվականին նա ղեկավարել է ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման հանգամանքների հետաքննությունը։ Հետաքննությունը եզրակացրել է, որ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը խեղաթյուրել է հետախուզական տվյալները՝ 2003 թվականի ռազմական գործողությունը արդարացնելու համար։ Ռոքֆելլերը նաև օգնել է մշակել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների համար առողջապահական ապահովագրության ծրագրեր և պաշտպանել է սոցիալական ապահովության ընդլայնումը։ Նա նաև աջակցել է 2010 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված առողջապահական բարեփոխումներին։ —00—ԼԱ The post Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը
ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջեյ Ռոքֆելլերը, որը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքները
24TV / 24News / 13 minutes ago

ԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտում
24TV / 24News / 21 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից
24TV / 24News / 30 minutes ago

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

ԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտում
168 Jham / 14 minutes ago

ՆԻԿՈԼԻ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԵԼ ՆՐԱ ԻՐԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 14 minutes ago

Օրը՝ 60 վայրկյանում | 06.11.2026
Public Television of Armenia — 1Lurer / 15 minutes ago

Նոյեմբեր 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արեւմտահայերէն լուրեր
Public Television of Armenia — 1Lurer / 17 minutes ago