Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV -ի եթերում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացին, այն տապալելու ընդդիմության մտադրությանը, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության և իշխանության միջև պայքարի բռնի դրսևորումներին։ Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության շուրջ ընթացող գործընթացներին՝ իրավապաշտպանը հստակ արձանագրում է, որ դա արվում է Բաքվի ճնշման ներքո։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն անթաքույց, բաց տեքստով պահանջում է և հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի և կոնկրետ ասում է՝ թե ինչ կետ պետք է այնտեղից հանվի»,- նշում է Հարությունյանը։ Խոսելով Անկախության հռչակագրին արվող հղումը Սահմանադրությունից հանելու Բաքվի պահանջի մասին՝ բանախոսը շեշտում է, որ դա ընդամենը պատրվակ է․ «Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է։ Աշխարհի շատ երկրներ ունեն հռչակագրեր, բայց ոչ մի երկիր չի մտածում պահանջել հարևանից ջնջել պատմական այդ փաստաթուղթը, վերացնել, փոխել, կամ դուրս մղել Սահմանադրությունից։ Ալիևի կողմից մտածված պահանջ է դա, որպեսզի որքան հնարավոր է երկար ձգձգվի հաշտության պայմանագրի կնքումը, չկնքվի դա, և որքան հնարավոր է էլ ավելի ճնշվի Հայաստանը: Նպատակը Հայաստանին ճնշված և նվաստացած պահելն է։ Ենթակա կարգավիճակում պահելն է»։ Վարդան Հարությունյանը հիշեցնում է, որ գործող Սահմանադրությունը ժամանակին փոխվել է մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր նպատակ չունի փոխելու կառավարման մոդելը․ «Սահմանադրության ամբողջ իմաստը, էդ փոփոխության, կառավարման համակարգն է։ Այսօր էլ Սահմանադրությունը երբ նրանք փոխեն, Փաշինյանը շարունակելու է պահել կառավարման համակարգը, այս կառավարման, պառլամենտական կառավարման համակարգը, որի դեպքում պառլամենտը ունի զրո կարգավիճակ, բայց Հայաստանը կոչվում է պառլամենտական, և վարչապետին անընդհատ վերընտրվելու հնարավորություն է ընձեռվում»։ Նա նաև հիշեցնում է, որ դեռ 2019 թվականին առաջիններից էր, որ հայտարարել է, թե Փաշինյանը Սահմանադրության փոփոխության խնդիր չի տեսնում, քանի որ «նա արդեն տեղավորվել էր Սերժ Սարգսյանի սենյակում, Սերժ Սարգսյանի աթոռին, և էդ Սահմանադրությունը արդեն հագով արդեն չափում էր և հասկացավ, որ ինքը շատ հնարավոր է, որ որևէ ընտրություն չկատարի»։ Իրավապաշտպանը քննադատության է ենթարկում ընդդիմությանը՝ նրանց ընտրած ճանապարհը սխալ համարելով․ «Ես չեմ կարծում, որ էս ընդդիմությունը ճիշտ քայլերի է դիմել մինչև այսօր և ճիշտ քայլերի է դիմում այսօր և ճիշտ քայլերի է դիմելու վաղը։ Ես նույնիսկ կարծում եմ, որ սխալ ճանապարհով են գնում»։ Նա բարձրացնում է նաև ալիևյան երաշխիքների արժանահավատության հարցը․ «Եթե Փաշինյանը գա և ասի՝ ես երեկ Ալիևի հետ խոսում էի, և Ալիևն ինձ ասաց, որ ես էլ ձեզ չեմ ծեծելու, եկեք այս իմ պահանջը կատարեք… Ալիևը պետք է ասի՝ հայ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի կառավարություն, ընդունեք իմ էս պահանջը և ես ձեզ չեմ ծեծելու։ … Դուք պատրա՞ստ եք էդ խոսքը լսելու Ալիևից, որ նա ձեզ, մեզ չի ծեծելու»։ Բանախոսը հատուկ ընդգծում է երկրում քաղաքական և հանրային խոսքի աննախադեպ անկումը, որի գլխավոր մեղավորը համարում է իշխանությանը. «Այն բառապաշարը, որ վարչապետն է օգտագործում, այդ քուչի տերմինաբանությունը, ժարգոնային հայերենի օգտագործումը պառլամենտում, ամեն տեղ։ Բոլոր առումներով մենք ապրում ենք հետընթաց։ Դեգրադացիա բառի մասին է խոսքը։ Եվ էդ համատեքստում Փաշինյանը տանող շոգեքարշն է»։ Նա ընդգծում է, որ եթե երկրի ղեկավարն օգտագործում է նման բառապաշար («սատկացնել», «կզեցնել»), ապա թիմակիցներն անխուսափելիորեն կրկնօրինակում են այդ վարքագիծը։ Ամփոփելով՝ Վարդան Հարությունյանը խոսում է նաև քրեական գործերի մասին նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կան գործեր, որոնք «խիստ նման են քաղաքական հետապնդումների, կամ մարդիկ դատապարտվում են իրենց քաղաքական հայացքների համար»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացին, այն տապալելու ընդդիմության մտադրությանը, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության և իշխանության միջև պայքարի բռնի դրսևորումներին։ Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության շուրջ ընթացող գործընթացներին՝ իրավապաշտպանը հստակ արձանագրում է, որ դա արվում է Բաքվի ճնշման ներքո։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն անթաքույց, բաց տեքստով պահանջում է և հայտարարում է, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան
Factor.am / 23 minutes ago

Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
Factor.am / 25 minutes ago

Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս
Factor.am / 27 minutes ago

Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 40 minutes ago
Related coverage

Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Փաշինյան. Համոզված եմ, որ ՀՀ-ն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն
PanArmenian / 2 hours ago

Նոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները
168 Jham / 2 hours ago

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
Shant News / 2 hours ago