Սաուդյան «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին: 41-ամյա ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ: Իր հերթին «Ալ-Նասրում» չեն ցանկանում բաժանվել պորտուգալացուց և համոզում են նրան երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Այս մասին հաղորդում է Al Nassr Zone-ը՝ հղում անելով 365Scores Arabic-ին: Սաուդյան գրանդի ներկայացուցիչները նաև մտադիր են գեղեցիկ հրաժեշտ տալ հարձակվողին ու կազմակերպել հրաժեշտի հանդիպում, եթե պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ պայմանավորվել այդպես էլ չհաջողվի: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Էր-Ռիյադը ներկայացնող թիմի գույները պաշտպանում է 2023 թվականի սկզբից: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ աստղային ֆուտբոլիստը կարող է վերադառնալ հարազատ Լիսաբոնի «Սպորտինգ»: Հավելենք նաև, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին, 41-ամյա հարձակվողը պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Աղբյուրը՝ Armsport.am: –00—ՅՄ The post Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News
Քննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարները
24TV / 24News / 18 minutes ago

#ՀԻՄԱ. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ. ՈԻՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 23 minutes ago

Ժողովու՛րդ, չարը խափանվելու է, բարին կատարվի, հեչ չմտածեք, կտեսնեք. Վարդան Ղուկասյան
24TV / 24News / 30 minutes ago

Սիրտս տրաքում է այդքան Ալիև անունն ասելուց, զզվելի է, բայց ցավն այն է, որ ստիպված ենք. Վարդևանյան
24TV / 24News / 42 minutes ago
Related coverage

Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
Factor.am / 23 minutes ago

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը Կիպրոսի և Լատվիայի ընտրանիների դեմ խաղերի համար․ ովքե՞ր են բացակայում
Shant News / 32 minutes ago

Ռոնալդուն տեղեկացրել է Ալ-Նասրից հեռանալու մասին․ հայտնի է ակումբի արձագանքը
168 Jham / 42 minutes ago

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Factor.am / 56 minutes ago