Միջազգային կանանց մարդասիրական պատվիրակությունը պատրաստ կլինի մեկնել Բաքու, հենց որ հաջողվի համաձայնության գալ հայ բանտարկյալներին այցելելու հնարավորության և պատվիրակության մասնակիցների անվտանգության պայմանների շուրջ։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար, ուստի անհրաժեշտ ենք համարում նախապես ձեռք բերել այդ պայմանավորվածությունները։