Համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկել է նոյեմբերի 4-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, սկսել է Խնկոյան և Սարալանջ բնակավայրերից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Սպիտակ է գնացել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նոնա Հովհաննիսյանը, ով ԱԺ-ում որևէ աշխատանքային գործունեությամբ աչքի չի ընկել: Նոնա Հովհաննիսյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2018-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ներկայում սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ «Իրավագիտություն» մագիստրոսական ծրագրում։ 2019-2021 թվականներին եղել է Լոռու մարզպետի օգնական, 2022-2023 թվականներին՝ լեզուների ուսուցման միջազգային կազմակերպությունների անգլերենի ուսուցիչ: 2022-2026-ին «LanguageLine Solutions» ամերիկյան կորպորացիայում աշխատել է որպես համընթաց թարգմանիչ և դասավանդող, 2021-ից 2026 թվականներին եղել է Վանաձոր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իսկ 2026 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր։ Քարոզարշավի մասնակիցներից են Դեվիդ Արղամանյանը, Վանուհի Միրզոյանը, Հովհաննես Վարդանյանը, Արթուր Սարոյանը, Դավիթ Թումանյանը: ՔՊ-ից շատերը հանրությանը այդքան էլ հայտնի չեն: Նրանք առանձնապես աչքի չեն ընկնում և չեն վարում որևէ ակտիվ գործունեություն, ինչը գուցե կարող է հանգեցնել ձախողման: Վիկտորյա Բուդաղյան