Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։ Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։ Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է: Հարգելի տնտեսավարողներ, հորդորում ենք մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև՝ պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը: Հարգելի սպառողներ, խնդրում ենք զգոն լինել և փոփոխված ժամկետով կամ առանց հայերեն մակնշման «Կինդեր» քաղցրավենիք նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին` 118 շուրջօրյա հեռախոսահամարով: —00—ՄԱ The post Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ․ «ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԱՌԱՋ»
24TV / 24News / 7 minutes ago

Ժողովուրդը հոգնել է այս վիճակից, անընդհատ ռեպրեսիաներ, բռնություններ են. Մնացականյան
24TV / 24News / 7 minutes ago

ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետերը կարևորել են էլեկտրոնային առևտրի զարգացումը
24TV / 24News / 11 minutes ago

Կանանց պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ համաձայնեցվեն անվտանգության հարցերը. Զոնաբենդ
24TV / 24News / 22 minutes ago
Related coverage

Թեհրանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ նախագծերը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշումը
168 Jham / 5 minutes ago

Սպառնալիքն առավել քան իրական է, և դա մեր ազգային արժանապատվությանն է վերաբերում. Մարիաննա Ղահրամանյա
168 Jham / 6 minutes ago

Լուրեր 17:00 | | 06.11.2026
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1–ից ոտքի չի կանգնել․ փաստաբանն ահազանգում է
Sputnik Armenia / 8 minutes ago