ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Երևանը դե-ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, նրա ապագան ՀԱՊԿ-ում կախված կլինի կազմակերպության անդամ երկրների քննարկումներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն այլևս շահագրգռված չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության հարցում:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է դիտարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտային պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։Հայաստանը 2024 թվականին հայտարարել էր իր մասնակցության «սառեցման» մասին և դադարել էր անդամավճարներ մուծել: Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման ընթացակարգ չի նախատեսում, ուստի հանրապետությունը ֆորմալ առումով շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին: