ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արծվաշենի և Տիգրանաշենի տարածքների ճշգրիտ մակերեսների վերաբերյալ տվյալներ հնարավոր կլինի ներկայացնել համապատասխան իրավական կարգավորումների և միջպետական համաձայնությունների առկայության դեպքում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արծվաշենի և Տիգրանաշենի հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ հայտարարություններին՝ Թովմասյանը նշեց, որ դրանք դեռ չի կարող մեկնաբանել։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15–ի ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ-էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։ Հաջորդ օրը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով վարչապետի միտքը, մասնավորապես ասել էր, թե ենթադրենք մենք չենք վերցնում Արծվաշենը, այդ նույն չափի տարածք իրենք մեզ տալիս են սահմանի վրա։ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ևս հարցին գրեթե նույնաբովանդակ պատասխան է տվել` ասելով, թե քննարկում են, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, պայմանական ասած, Արծվաշենն էլ՝ Բաշքենդի։ «Լուծումների վերաբերյալ պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական թղթի վրա կառաջարկվի»,– շեշտեց ԹովմասյանըՀարցին` ինչպես կարող են գործնականում իրականացվել նման լուծումները, Կադաստրի կոմիտեի ղեկավարը կրկին խուսափողական պատասխան տվեց` ասելով, թե ապագան ցույց կտա։ Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ ցանկացած լուծում պետք է ունենա իրավական հիմք։ Սակայն իրավական հիմքի մասին էլ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հստակ պատասխան չտվեց և չպատասխանեց` արդյոք Տիգրանաշենը ՀՀ կադաստրային փաստաթղթերում հաշվառված է որպես Հայաստանի տարածք։«Կա ընդունված 2009 թվականին, եթե չեմ սխալվում, օրենք` վարչատարածքայինի, այնտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, տենց ինչ-որ ձևակերպում կա։ Բայց թե ինչ հիմքով է դա այդտեղ հայտնվել, սա այլ, առանձին առարկա է, և կրկին իրավաբանների ուսումնասիրության հարց է»,– նշեց նա։Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի իրականացման համար անհրաժեշտ տարածքների չափագրմանը՝ Թովմասյանը հայտնեց, որ այս մասին էլ տեղեկություն չունի և չգիտի նախատեսվող հատվածի լայնության կամ անհրաժեշտ տարածքի մակերեսի մասին։ Նրա կարծիքով` այդ հարցերը պետք է քննարկվեն հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։Կադաստրի կոմիտեի ղեկավարը վստահ է, որ համապատասխան աշխատանքների կազմակերպումից կամ ավարտից հետո դրանց վերաբերյալ տվյալները հասանելի կդառնան։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արծվաշենի և Տիգրանաշենի տարածքների ճշգրիտ մակերեսները դեռ հնարավոր չէ նշել․ Թովմասյան
Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալը TRIPP–ի աշխատանքների հանձնաժողովում ներգրաված է, սակայն ինքը մանրամասների չի տիրապետում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Գազպրոմ»–ից որևէ պաշտոնական գրություն չունենք. ՀԾԿՀ նախագահը` գազի գների մասին
Sputnik Armenia / 22 minutes ago

Министр сообщил, какую поддержку получили приехавшие в Армению ИТ-специалисты
Sputnik Armenia / 24 minutes ago

Ռուսաստանը երկարաձգել է ԵԱՏՄ-ից դուրս պարարտանյութերի արտահանման քվոտաների ժամկետը
Sputnik Armenia / 30 minutes ago

В Шираке мужчина приговорен к 10 годам лишения за сексуальное насилие над ребенком
Sputnik Armenia / 40 minutes ago
Related coverage

2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ․ ՈւՂԻՂ
A1plus / 9 minutes ago

Պետության բարոյական և ինստիտուցիոնալ դեգրադացիան
Aravot / 10 minutes ago

Հովիկ Աբրահամյանի եղբոր զենքերն առգրավում են, ինչ է պահանջում նախկին վարչապետի եղբայրը
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Aravot / 12 minutes ago