Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, իսկ կազմակերպությունում նրա հետագա կարգավիճակը կախված կլինի անդամ երկրների քննարկումներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։ Դուք լսել եք ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը։ Կանոնադրական փաստաթղթերում իսկապես նախատեսված են որոշակի քայլեր։ Իսկ հետագա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ բնույթի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակում», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշման մասին հարցին։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության խորհրդում կարող է քննարկվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպությունում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման մասին։ Միաժամանակ, Երևանը դադարեցրել է կազմակերպության անդամավճարների վճարումը։ The post ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա կարգավիճակը կախված կլինի անդամ երկրների քննարկումներից․ Պեսկով appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա կարգավիճակը կախված կլինի անդամ երկրների քննարկումներից․ Պեսկով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Մոսկվայում հաջորդ շաբաթ կորոշեն Երևանի ճակատագիրը. Թուրքիայի հարցով Փաշինյանը լավատես է
Alpha News / 55 minutes ago

«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է
Alpha News / 1 hour ago

Եթե գազի գինը բարձրացել է, դրա պատասխանատուն էլ դուք եք․ Մանուկյանը՝ Պապոյանին
Alpha News / 1 hour ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
Alpha News / 2 hours ago
Related coverage

2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ․ ՈւՂԻՂ
A1plus / 10 minutes ago

Պետության բարոյական և ինստիտուցիոնալ դեգրադացիան
Aravot / 11 minutes ago

Հովիկ Աբրահամյանի եղբոր զենքերն առգրավում են, ինչ է պահանջում նախկին վարչապետի եղբայրը
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Aravot / 13 minutes ago