Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 մլն 112 հազար դրամ կադաստրային արժեքով 5 հա հողատարածքը և 161,2 քմ մակերեսով շինությունը կվերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը։ Վարչական դատարանը նոյեմբերի 2-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և դատավարության մյուս մասնակիցների միջև կնքված հաշտության համաձայնությունը։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ Վարչական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 2-ի վճռով հաստատվել է Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն 112 հազար դրամ կադաստրային արժեքով 5 հա մակերեսով հողատարածքը և 161.20 քմ մակերեսով շինությունը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության և դատավարության մյուս մասնակիցների միջև կնքված հաշտության համաձայնությունը: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Վեդի քաղաք ավտոդրոմ հասցեի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի «Արարատի ավտոդպրոց» ՍՊԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կգրանցվի վերոնշյալ գույքերի նկատմամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր//ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 15 minutes ago

Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
Factor.am / 24 minutes ago

ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Factor.am / 33 minutes ago

Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ՈԻՂԻՂ
Factor.am / 36 minutes ago
Related coverage

Որբ երկաթուղին. մեկ ելքով համակարգի ապագան. Աղասի Թավադյան
Aravot / 21 minutes ago

«Ես ընկել եմ բանկային խաբեբաների ծուղակը»․ Անահիտ Բախշյանը զգուշացնում է կեղծ նամակների մասին
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

«Եթե գազի գինը թանկանա, ձմռանը սակագնի թանկացում չենք ունենա․ խողովակը փակելն էլ է իրատեսական»
Aravot / 25 minutes ago

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
Aravot / 26 minutes ago