ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու։ Նրա խոսքով՝ պատերազմն ավարտվելու է խաղաղության համաձայնագրով՝ փոխզիջումների արդյունքում։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Bloomberg-ին։ Նոյեմբերի 5-ին Նիդերլանդների «Պաու և Դե Վիտ» հեռուստաշոուի ժամանակ Ռյուտեին հարցրել են՝ արդյոք որևէ կողմ կհաղթի այն պատերազմում, որը Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարին։ «Չեմ կարծում, որ դա շատ հավանական է։ Նման պատերազմները միշտ ավարտվում են խաղաղության համաձայնագրով, որը հաճախ իր բնույթով փոխզիջումային բնույթ է կրում», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է զգոնություն պահպանի Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի նկատմամբ նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ «Ռուսական սպառնալիքն այժմ անմիջականորեն չի դրսևորվում մեր սահմանների մոտ, քանի որ այդ զինվորներից շատերը զբաղված են Ուկրաինայում։ Սակայն եթե այնտեղ ամեն ինչ ավարտվի, ապա այդ հսկայական բանակը պարզապես գոյություն չի ունենալու առանց նպատակի», – պարզաբանել է Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «մենք երազում ենք այն ժամանակների մասին, երբ այս ամենը կավարտվի»։ «Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում Մարկ Ռյուտեն նաև «հսկայական հիացմունք» է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ՝ նշելով, որ իրենք ամեն շաբաթ խորհրդակցություններ են անցկացնում։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարևոր է «լավ հարաբերություններ» ունենալը։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի կունենան Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ խաղաղ բանակցություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են հետպատերազմյան անվտանգության երաշխիքների, լարվածության թուլացման և խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերի հարցերը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
Factor.am / 12 minutes ago

Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 13 minutes ago

Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Factor.am / 18 minutes ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Factor.am / 21 minutes ago
Related coverage

Ադրբեջանի «հայասիրությունը» 907-րդ բանաձևի չեղարկման համար է
A1plus / 15 minutes ago

Ադրբեջանի «հայասիրությունը» 907-րդ բանաձևի չեղարկման համար է (տեսանյութ)
A1plus / 15 minutes ago

Մարթա Կոսը ծաղրում է մեր ինտելեկտը. Սուրեն Սուրենյանց
5TV Armenia / 17 minutes ago

Շիրակում երեխայի նկատմամբ սեռական բռնության համար անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Sputnik Armenia / 18 minutes ago