Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Կոտայքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա Հայկազ Հ.-ի դին։ Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վ. Խաչատուրյանի, և ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Դանիելյանի գլխավորությամբ, ճիշտ և գրագետ աշխատանքների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 1-ին նշված բնակարանում Հայկազ Հ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ 62-ամյա Մայիս Գ.-ն և Սևան քաղաքում հաշվառված 46-ամյա Ալիկ Մ.-ն նշված տանը հացկերույթ են ունեցել օգտագործելով նաև ոգելից խմիչք, որի ժամանակ էլ կենցաղային հարցերի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն, ինչի ժամանակ էլ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, որի ժամանակ, ըստ օպերատիվ տվյալների, Ալիկ Մ.-ն ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկազ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչը հետո դարձել է մահվան պատճառ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալ Ալիկ Մ.-ն, և մեկնելով նշված հասցե, որը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասն է, հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Հրազդանի բաժին, ինչից հետո նրան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ Ալիկ Մ.-ն ձերբակալվել է։ –00—ՅՄ The post Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է
Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պապոյանը Պուտինին ակնարկեց․ «Եթե ՆԱՏՕ-ի անդամի վրա հարձակվեն, ԱՄՆ նախագահը կասի՝ սահմազատում չկա՞»
24TV / 24News / 21 minutes ago

Միածինն էլ միամիտ չէր, գիտեր որտեղ իջնել՝ ՀՀ-ի մայրաքաղաքում էր իջել, որտեղ էլ կառուցվեց Մայր Աթոռը
24TV / 24News / 21 minutes ago

Մենք մեր բանակից փախչում ենք էն նույն ինտենսիվությամբ, ոնց առաջ էինք փախչում պարսկական բանակից
24TV / 24News / 22 minutes ago

Գազի գինը ՀՀ-ի համար էժան չէ, շատ բան ենք տալիս ԵԱՏՄ-ին, շատ բան էլ պիտի ստանանք. Պապոյան
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Армения и Великобритания утвердили программу сотрудничества в военной сфере
Sputnik Armenia / 16 minutes ago

Ученые сообщили о росте вспышечной активности на Солнце
Sputnik Armenia / 20 minutes ago

Տեսանյութ. Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին
Azg / 20 minutes ago

Տեղի է ունեցել ռուսական կարմիր գծի հատման փորձ (տեսանյութ)
A1plus / 20 minutes ago