Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղի մանկապարտեզում հույս ունեն աշխատանքները սկսել մինչև դեկտեմբերի 1-ը։ Սկզբում դրա բացումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, սակայն անհրաժեշտ սարքավորումների տեղադրման ուշացման, ինչպես նաև գազամատակարարման և էլեկտրաէներգիայի միացման հետ կապված խնդիրների պատճառով ժամկետները բազմիցս հետաձգվում են։ Թեև Մունիցիպալ զարգացման հիմնադրամի (MDF) տրամադրած կահույքն ու գույքն արդեն տեղում են, մանկապարտեզը դեռ պատրաստ չէ ընդունել սաներին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, առաջացած տեխնիկական խնդիրներն այժմ լուծման փուլում են։ «Խնդիրներ են առաջացել բնական գազի և էլեկտրաէներգիայի հետ կապված։ Այժմ լուծվում են համապատասխան ցանցերին միանալու և բաժանորդի ձևակերպման հարցերը։ Քաղաքապետարանն արդեն վճարել է ամբողջ գումարը։ Հույս ունենք մինչև դեկտեմբերի 1-ը բացվել»,- ասել է Անահիտ Ասատուրյանը։ Վերջինիս խոսքով, Կորխ գյուղի մանկապարտեզը նախատեսված է 30 երեխայի համար։ Սակայն, հաշվի առնելով ներկայացված դիմումների մեծ քանակը, հավանաբար, հաստատությունը կնդունի մինչև 50 նախադպրոցական տարիքի երեխայի։ Դաստիարակներն ու մյուս աշխատակիցները դեռ չեն ընտրվել։ Ընդ որում, մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքով, տարբեր հաստիքների համար բազմաթիվ դիմումներ են ստացվել։ Թեկնածուների ընտրությունը, ենթադրաբար, կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ։ Նշենք, որ մանկապարտեզի ներկայիս շենքը որպես սեփականություն ձեռք բերվել գյուղի բարերարների նախաձեռնությամբ։ Նրանք ոչ միայն գնել են շենքը, այլև սեփական միջոցներով իրականացրել դրա հիմնանորոգումը՝ վերականգնել պատերն ու տանիքը, կառուցել անհրաժեշտ միջնապատերը և նախապատրաստել տարածքը որպես մանկապարտեզ օգտագործման համար։ Հաստատության գործունեությունը սկսելու անհրաժեշտ հետագա կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, շենքը փոխանցվել է մունիցիպալիտետին։ Մանկապարտեզի վերակառուցման համար տեղական բյուջեից ծախսվել է 785 178 լարի։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կորխ գյուղի մանկապարտեզը հնարավոր է նոյեմբերի վերջ բացվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS
Related coverage

Ախալքալաքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համար կրթական և հանրային ծառայությունների մատչելիության հարցերը
Akhaltskha.net / Oct 29

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն արժանացել է Ազգային ուսուցչի մրցանակին
Akhaltskha.net / Oct 28

Ախալցխայի մանկապարտեզների 28 աշխատակից ավարտել է մասնագիտական զարգացման դասընթացը
Akhaltskha.net / Oct 28
Տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստի վաճառքը կսկսվի նոյեմբերի 2-ին
Akhaltskha.net / Oct 27

