ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանում անցկացված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան բարդ էր, իսկ առաջադրանքները՝ հետաքրքիր ու արդիական։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է օլիմպիադայի մասնակից, Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի դաշնային համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Վինիսիուս Գաբրիել Շուլցը։Հարցին, թե ինչպես է տեղեկացել հեռավոր Հայաստանում նման օլիմպիադայի մասին՝Վինիսիուսը պատասխանել է, որ հայտարարությունը իրեն փոխանցել է դասախոսը։ Այնուհետև ինքը տեղում անցնելով թեստը և դառնալով ազգային փուլի հաղթող՝ իրավունք է ստացել ներկայացնելու Բրազիլիան օլիմպիադայում:Վինիսիուսը համեմատելու բան ունի՝ նա եղել է Սան Պաուլոյի համալսարանի (միջազգային վարկանիշներով` Լատինական Ամերիկայի առաջատար համալսարան) կամպուսում: Ասում է, որ Երևանի Ինժեներական քաղաքը մասշտաբով փոքր է, բայց նույնպես հարմար է, իսկ ինժեներիային և էլեկտրոնիկային նվիրված կլաստեր ստեղծելը շատ լավ գաղափար է:Իր հայրենիքում Շուլցը մասնակցում է միկրոհսկիչների ազգայինմոդելի ստեղծման նախագծին՝ որպես մասնագետների մեծ թիմի անդամ, մշակելով ճարտարապետությունը (հիմնական տարրերի դասավորությունը)։ Միկրոհսկիչների մանրամասնդիզայնը պատրաստ է և հաջողությամբ փորձարկվել է: Հնարավոր է՝ մեկ-երկու տարի հետո սկսվի մոդելի արտադրությունը։Միկրոհսկիչներըօգտագործվում են պարզ և նույնատեսակ առաջադրանքներ կատարող գործիքներում, օրինակ` հասարակական տրանսպորտում տոմսերը նույնացնելու կամ լվացքի մեքենա կառավարելու համար, այսինքն` այնտեղ, որտեղ կարիք չկա օգտագործել լիարժեքհամակարգիչներ։ Միկրոհսկիչների սեփական արտադրությունը կարող է խթանել ներքին ռոբոտաշինության և գործիքաշինության զարգացմանը:Նշենք, որ օլիմպիադայի հաղթողը Լիանա Խաչատրյանն է (Հայաստան), երկրորդ տեղը զբաղեցրել է Ասան Նդիայեն (Ֆրանսիա), երրորդ տեղը կիսել են Նատալի Չուլջյանը (Լիբանան), Արթուր Սարիբեկյանը (Հայաստան) և Անտոն Գլինինը (Ռուսաստան):Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան 2006 թվականից Երևանում անցկացնում է «Synopsys» ՏՏ ընկերությունը: