«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։ Ո՞վ է Տիգրան Հակոբյանը․ Տիգրան Հակոբյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 1-ին Երևանում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, տարբեր տարիների աշխատել է մի շարք լրատվամիջոցներում և պետական կառույցներում։ Եղել է «Կոմունիստ» և «Республика Армения» թերթերի աշխատակից, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը։ Աշխատել է նաև հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունում։ 2016-2019 թվականներին եղել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, 2019-2022 թվականներին՝ հանձնաժողովի նախագահ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 16-ից կրկին ղեկավարում է կառույցը։ Անշարժ գույք․ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Տիգրան Հակոբյանի 2025 թվականի հայտարարագիրը և արձանագրել, որ նա հայտարարագրել է երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևանում գտնվող բնակարան է, որի նկատմամբ ունի 50 տոկոս բաժնային սեփականության իրավունք։ Բնակարանը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 19-ին՝ գնման եղանակով։ Մյուսը Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Այն ձեռք է բերել 2003 թվականի մարտի 17-ին՝ նույնպես գնման եղանակով։ Հայտարարագրում նշված է, որ այս գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համատեղ է։ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից չի օտարել։ Տրանսպորտային միջոցներ․ Հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Հակոբյանը 2025 թվականի սկզբին և տարեվերջին տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Դրամական միջոցներ․ ՀՌՀ նախագահը բանկային ավանդներ է հայտարարագրել երկու արժույթով։ Տարվա սկզբին նրա դրամային ավանդը կազմել է 2 միլիոն 170 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 4 միլիոն 170 հազար դրամ։ Դոլարային ավանդը տարվա սկզբին եղել է 6 հազար 564 դոլար, տարեվերջին՝ 6 հազար 760 դոլար։ Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել է 2 միլիոն 705 հազար 190 դրամ, 8 հազար 500 դոլար և 151 եվրո։ Տարեվերջին դրամային հաշվի մնացորդը կազմել է 5 միլիոն 399 հազար դրամ, դոլարայինը՝ 3 հազար 757 դոլար, իսկ եվրոյինը՝ 2 հազար 199 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները ևս փոփոխվել են։ Տարվա սկզբին հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 5 հազար 600 դոլար և 800 եվրո կանխիկ գումար։ Տարեվերջին կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 600 հազար դրամ, 4 հազար 500 դոլար և 500 եվրո։ Եկամուտ․ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանի ընդհանուր եկամուտը կազմել է 17 միլիոն 114 դրամ։ Դրանից 16 միլիոն 426 հազար 114 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, իսկ 574 հազար դրամը՝ կենսաթոշակը։ Վարկ և ծախսեր․ Տիգրան Հակոբյանը հայտարարագրել է նաև 17 միլիոն 29 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Վարկի նպատակային նշանակությունը պաշտպանված է, իսկ որպես հիփոթեքի առարկա նշված է բնակարան։ 2025 թվականին անշարժ գույքի վերանորոգման համար նա կատարել է 3 միլիոն 500 հազար դրամի ծախս»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Գերակա շահից տուժածները մամուլի ասուլիս են հրավիրել. ի՞նչ են պահանջում
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

ՈւՂԻՂ․ Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

ՈւՂԻՂ․ Բազմազավակ ընտանիքներին տներ կտրամադրվեն․ինչ է քննարկում Կառավարությունը
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները․ Ֆիցո
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago
Related coverage

Քաղաքական ուժերի հայտարարությունը.Փաշինյանի ծաղրական արձագանքը ընդդիմությանը.alphanewsroom
Alpha News / 1 hour ago

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցը
Aravot / 4 hours ago

#ՈւՂԻՂ. Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում է
ABC Media / 4 hours ago